Ամեն բան չէ, որ ենթակա է վաճառքի
BlogԿիլիկյա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կան որոշակի բարոյական նորմեր, որոնք վաճառքի ենթակա չեն: Տարիներ առաջ հետս մի դեպք պատահեց: Այդ դեպքից հետո ահավոր սթրեսի մեջ ընկա, մարդկանց նկատմամբ վստահությունս կորցրեցի ու բավականին շատ նյութական վնաս կրեցի: Ի զարմանաս ինձ՝ մեր օրինապահ մարմիններն աշխատեցին շատ արագ ու բռնեցին հանցագործների, մարդասպանների խումբը, որը նոր-նոր սկսել էր իր «գործունեությունը» ծավալել: Այդ հանցագործ խմբի պարագլխի շահերը դատարանում պաշտպանում էր հանրությանը քիչ թե շատ հայտնի մի փաստաբան, ով իրեն վճարած գումարի դիմաց անգամ պատրաստ էր այդ պարագլխին սրբերի շարքում դասել: Դատարանում անգամ ինձ սկսեց վիրավորել, շանտաժի ենթարկել՝ ասելով՝ մի մոռացի, որ երեխա ունես: Քիչ էր մնում՝ ես դրան սատկացնեի... Բայց դե քրեական աշխարհում կան նորմեր, կան օրենքներ, որոնք ամենաճիշտն եմ ես համարում: Չերկարացնեմ՝ ինչ եղավ, միայն ասեմ, որ իմ նյութական վնասը փոխհատուցեց այդ փաստաբան կոչվածը, որովհետև նա այդպես էլ չկարողացավ սրբադասել իր պաշտպանյալին ու դատվեց իր արարքի համար: Վերջերս լսեցի, որ դրան ինչ-որ մրցանակ են տվել... Այդ փաստաբանը ՓՈՂԻ ԴԻՄԱՑ պաշտպանում էր հանցագործին և փորձում էր ազատության մեջ պահել պոտենցիալ մարդասպան-ավազակի: Ամեն բան չէ, որ ենթակա է վաճառքի...