Այս երիտասարդը 10 ժամ շարունակ դաժան ծեծի է ենթարկել իր սիրած աղջկան. այն, ինչ դրանից հետո արեց ընկերուհին, ցնցել է ողջ աշխարհը (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
24-ամյա Դարիան Ամակերն ապրում է իր սիրելի տղամարդու հետ և զբաղվում է իր սիրելի գործով: Աղջիկը կարող էր պարծենալ իր կյանքով միայն այնքան ժամանակ, մինչ իր հանդեպ՝ իր սիրելիի ուժ գործադրելը: Սիրելի տղամարդը ծեծել է աղջկան 10 երկար ու ձիգ ժամերի ընթացքում: Մինչ այժմ հանելուկ է, թե ինչպես է Դարիանին հաջողվել ողջ մնալ: Հիվանդանոցում աղջիկը մի տեսահաղորդագրություն է արել, որն այժմ տարածվում է աշխարհով մեկ: Տեսանյութը, որտեղ ինքը երգում է, Դարիանն ուղարկել է Տնային բռնության դեմ Ազգային Միությանը: Կից՝ նա ուղարկել է նաև այս գրությունը:
«Ողջույն, իմ անունը Դարիան է: Գոհաբանության օրից հետո, իմ սիրած տղամարդը կարծես գժվել էր և ծեծում էր ինձ 10 ժամ շարունակ: Նա ամեն ինչ ծրագրել էր. Ես պետք է մահանայի: Ինձ հաջողվեց փախչել, ողջ մնալ: Չորս օր ես հիվանդանոցում եմ եղել՝ փորձլով հասկանալ, թե ինչու դա տեղի ունեցավ:
Այժմ ինձ ֆիզիկական վտանգ չի սպառնում: Իմ «սերն» այժմ բանտում է:
Ես հարցրեցի իմ բժշկին, թե ինչու է ինձ թվում, որ իմ դեմքն այժմ այլ տեսք ունի: Նա ինձ մեղմորեն պատասխանեց, որ իմ դեմքի ոսկրերի մեծ մասը դեֆորմացվել են:
Իմ ողջ կյանքում ես հավաքել եմ հայտնի մարդկանց կյանքից հետաքրքիր նյութեր. Ես երգչուհի եմ, ես լուսանկարիչ եմ, ես գրող եմ, ինձ ամեն ինչ հետաքրքիր է: Բայց իմ կյանքում առաջին անգամ եմ հանդիպում նման անմարդկային արարքի:
Սովորաբար, ես ոչ մի տեսանյութ չեմ նկարահանում իմ մասին, չեմ սիրում լուսանկարվել: Բայց հիվանդանոցում ես որոշեցի անել դա: Ես պետք է անեի դա»:
