Հինայից տատուները օգնում են քաղցկեղով հիվանդ կանանց (լուսանկարներ)
LifestyleՀինա բույսը դեռևս անտիկ ժամանակներից Ասիայում ու Մերձավոր Արևելքում օգտագործվում է ժամանակավոր դաջվածքներ ստանալու համար: Կանադայում գտնվող «Henna Heals»-ը (Հինան բուժում է), հինան իրենց արվեստում օգտագործող արվեստագետների միություն է, որտեղ քաղցկեղի բուժման քիմիոթերապիայի կուրսի հետևանքով մազերը կորցրած կանանց համար գլխի գեղեցիկ տատուներ են նկարում: Հինայի թագերը ներառում են ծաղկային նախշեր, կրոնական սիմվոլներ ու հույսի գրառումներ:
Կանանց համար մազերը չափազանց կարևոր են, ու դրանք կորցրած կանանց հույս են ներշնչում ու գեղեցկացնում այսպիսի գեղեցիկ տատուները:
Նրանց աշխատանքները դիտեք լուսանկարներով:














