Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. ռուբլին նույնպես ամրապնդվում է
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունվարի 25-ին, կազմել է 487.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.66 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.81 դրամ (նվազել է 1.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 695.87 դրամ (նվազել է 0.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.19 դրամ (աճել է 0,11 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
արծաթ՝ 222.32, ոսկի՝ 17,199.33 դրամ, պլատին՝ 13,069.14 դրամ։
Հունվարի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել։