Yerevan, 22.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեզանից բացի որևէ մեկը շահագրգիռ չի, որ մենք լինենք ուժեղ ու մրցունակ

Blog

Ալեն Ղեվոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տարիներ շարունակ ռեգիոնում գտնվում ենք բարդ վիճակում՝ շրջափակման և գործնականում պատերազմի մեջ ենք: Մինչ օրս ունենք աղետի գոտի ասածը, մինչ օրս ունենք հազար ու մի այլ խնդիր: Դրանց մի մասը հնարավոր էր դեռ վաղուց լուծել, սակայն ինչ-ինչ պատճառով դեռ չեն լուծվել: Ու խնդիրը միայն իշխանության մեջ չի: Խնդիրը մեր մեջ է, մեր բյուրոկրատիայի մի շարք օղակների, մեր քաղաքական ու կենցաղային մշակույթի մեջ է: Ամեն լուծելի խնդիր ջանք ու միտք է պահանջում, ժամանակ ու ամենակարևորը՝ կամք ու ցանկություն:

Լինելով «արև»-ի երկիրը՝ Հայաստանը մինչ օրս որևէ գործնական/տեսանելի քայլեր չի ձեռնարկել արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Մենք կախված ենք ուրիշի գազից, ուրիշի գազային քաղաքականությունից, նրա «տրանզիտային» տրամադրությունից: Ավելին՝ երբեմն տպավորություն է, թե մեզ մոտ կան կոնկրետ խոչընդոտներ, որ այդ ոլորտը չզարգանա: Պետք է հասկանալ, որ արդի աշխարհում էներգետիկ կախվածությունն ինչ-որ կետից հետո վերածվում է նաև քաղաքական կախվածության: Մենք գազ ենք ստանում ՌԴ-ից, որն անցնում է Վրաստանով: Այս հանգամանքը երկուսի համար էլ «լծակ» է, որ անհրաժեշտ իրավիճակում կիրառելի է: Սա Վրաստանի կամ ՌԴ-ի ոչ բարիդրացիական քաղաքականության դրսևորում չէ: Հակառակը՝ քաղաքականության մեջ ընդունելի ու ռացիոնալ գործելաոճ է: Եթե մենք լինեինք իրենց կարգավիճակում, վստահ եմ, նույն կերպ էինք վարվելու: Այստեղ հարցն այն է, թե, ունենալով այդ «ազդեցությունները» նվազեցնելու հնարավորություն, ինչու մենք ոչինչ չենք անում այդ ուղղությամբ:

Տարիներ շարունակ ՀՀ-ն փորձում է դեմոկրատ երկիր դառնալ: Երբեմն «ստացվում» է, երբեմն՝ ոչ: Այս ընթացնում ամեն անգամ տարբեր կազմակերպություններից, երկրներից ստանում ենք քննադատական կարծիքներ: Ամեն պետական հանդիպման, ասուլիսի ժամանակ մեզ հիշեցնում են, որ մենք բավարար դեմոկրատ չենք: Դա մեր նկատմամբ որպես լծակ է օգտագործվում ամեն հարցում՝ սկսած ԼՂ խնդրից, վերջացրած տնտեսական ներդրումների ոլորտով:
Միաժամանակ մեր հարևան Ադրբեջանը դեմոկրատացման բոլոր ցուցիչներով գտնվում է դեմոկրատիայի հատակում, սակայն տարիներ շարունակ հայտնի «նավթային» գործոնի ու քաղաքական շահերի ներքո, օրինակ, Արևմուտքի կողմից գործնականում չի արժանացել բավարար սուր քննադատության: Մինչդեռ մենք որոշակի պարբերականությամբ երբեմն «թյուրիմացաբար» հայտնվում էինք Արևմուտքի տարբեր ցուցակներում (ահաբեկչության, թրաֆիքինգ և այլն ): Միայն այսօր իրավիճակային փոփոխության գործոնի ներքո վերաբերմունքը Բաքվի նկատմամբ փոփոխվել է:

Վերջիվերջո, պետք է հասկանալ, որ մենք դեմոկրատ պետք է լինենք մեզ համար: Դա արդյունավետ կառավարման ձև է: Պատերազմի ժամանակ դրված իշխանության ձևավորման քաղաքական ավանդույթները միշտ չէ, որ ունակ են արդարացնել իրենց տնտեսական աճի ու աղքատության վերացման գործում: Իսկ վերջիններս այսօր իշխանության նկատմամբ հանրային դժգոհության հիմնական ոլորտներն են:

Մեր թույլ ու խոցելի կողմերի զորու, հաճախ մեզ վերաբերվում են այնքանով, որքանով: Փաստ է, որ մենք մեր թերացումներով, մեր կոռուպցիայով, մեր երկրում առկա վիճակի վերաբերյալ ոչ անկեղծությամբ ենք թույլ տվել այդ ամենը: Մեր ներքին խոցելիությունը հնարավորություն է տալիս հարակից պետություններին մեր մասով «պլաններ» կազմել ու փորձել դրանք իրագործել: Արդյունքում մենք ջանք ու ռեսուրս ենք ծախսում, որ դրան հակադարձենք:

Իրական քաղաքականության պայմաններում պետությունն ամեն ջանք գործադրում է, որ իր շահերը, իր նպատակներն իրագործի: Կիրառելի միջոցների հարցում պետությունները մեծ խտրականություն չեն դնում: Ռուսները, Եվրոպան, ԱՄՆ-ը ռեգիոնում իրենց շահերն են ապահովում: Եթե, ասենք, ռուսները մեզ շատ մեծ արտոնյալ պայմաններով զենք են «վաճառում», ապա դա անում են՝ իրենց ինչ-ինչ անվտանգային շահերից ելնելով: Ոչ ավելին:

Գերտերությունների շահերի ներքո մենք երբեմն զարգանալու ռեալ հնարավորություններ ենք ստանում: Սակայն կարողանո՞ւմ ենք արդյոք դրանցից օգտվել: Ունենալով կոռուպցիոն ռիսկեր, աճող աղքատություն, տնտեսության լրջագույն խնդիրներ, վերացող միջին խավ, միաժամանակ կայուն արտագաղթ ու տնտեսական ներդումների ոչ բարենպաստ միջավայր՝ մենք որևէ ցուցիչով գործնականում չենք կարողանում տեսանելի առաջընթաց արձանագրել: Ի դեպ, այս ամենի պատճառը միջազգային տնտեսական ճգնաժամը չէ, ինչը հաճախ ներկայացվում է, այլ մենք ինքներս՝ քաղաքացուց սկսած մինչև բոլոր քաղաքական ուժերը:

Սոցիալ-տնտեսական թերացումներն ու սոցիալական արդարության պակասը հանգեցրել են այնպիսի բարոյահոգեբանական միջավայրի, երբ աղբամանն ուտելիք փնտրելու համար քանդող մարդիկ այլևս սովորական են (ի դեպ, մենք նրանց սկսում ենք այլևս չնկատել, ու պետք չի «փաստարկել», թե ողջ աշխարհում է այդպես): Երբ «նորմալ» է, որ քո երկրի չինովնիկը ջանք չի խնայում հիմնավորելու, թե ինչու աղքատության շեմը հատած իր քաղաքացին պետք է հերթական անգամ հավելյալ կոմունալ վճար կատարի՝ ուրիշ երկրի մասնավոր ձեռնարկության շահույթն ապահովելու համար: Երբ նորմալ է, որ շատ երիտասարդներ այս կամ այն ձև ընկած գումար են հայթայթում՝ հերթական անապահով ընտանքին օգնելու համար, այն դեպքում երբ որոշ «պատկան գերատեսչությունների» ներկայացուցչական ծախսերը միլիոնների են հասնում:

Այս ամենը չեմ գրում, որ ընդդիմադիր հայացքի տեր մարդիկ չարախնդան կամ «ոգևորվեն»: Մյուս կողմից, որ դիմադիրները փորձեն հակադարձել: Երկիրը բոլորինս է, ուստի խնդիրները բոլորինս են: Ինչպես դիմադիրները, այնպես էլ ընդդիմադիրները նույնքան մեղավոր են ձևավորված իրավիճակում: Խնդիրը, սակայն, արդեն այլ հարթությունում է: Առկա վիճակը վերածվել է երկրի ազգային անվտանգության ռեալ սպառնալիք/վտանգի, որը, թերևս, օպերատիվ լուծման կարիք ու կամք է պահանջում:

Կարող է գալ «X» ժամը, և միգուցե արդեն ուշ կլինի: Պարզ է, որ մենք էլի մեր հողը կպահենք, մենք էլի չենք թողնի, որ Երևանը, Գյումրին, Ստեփանակերտը կամ Շուշին ուրիշինը դառնա, ուղղակի գինը կլինի շատ ավելի մեծ, անասելի մեծ... Մտածել է պետք ու կամք դրսևորել, քանզի կարծես ժամանակ այլևս չունենք:

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia