«Samsung Galaxy S5»-ի 10 գաղտնի հնարավորություններ, որոնք կարևոր է իմանալ
LifestyleBlogNews.am-ը գրում է.
«Samsung»-ի ներկայացուցիչները ընկերության պաշտոնական բլոգում ներկայացրել են «Galaxy S5»-ի 10 գաղտնի հնարավորությունների մասին։
1 Գերզգայուն ռեժիմ
Դուք կարող եք միացնել գերզգայուն ռեժիմը, որը հնարիավորութոյւն կտա օգտվել հեռախոսից ձեռնոցներով, եղունգներով ու նույնիսկ մատիտով։
Դրա համար անհրաժեշտ է սեղմել «Настройки>Дисплей> Увеличение чувствительности к силе нажатия»:

2 Ավտոմատ կարգավորվող երաժշտական «փլեյլիստ», որը կազմվում է երաժշտական ճաշակի հիման վրա
«Փլեյլիստի» ձևավորումը բավականին երկար ժամանակ է խլում։ Սակայն եթե Դուք Ձեր «Galaxy S5»-ը շրջեք հորիզոնական դիրքով, որևէ երգ լսելու ընթացքում, Ձեր սմարտֆոնը հաջորդ երգը կդնի այն մեկը, որը կհամապատասխանի այդ նույն ժանրին, աղբյուրին ու նույն պարամետրերին։

3 Առանձնացրեք սիրելի հավելվածները
«Toolbox »-ն իրենից ներկայացնում է մինի-ծրագիր, որը կարող եք տեղադրել էկրանի ցանկացած մասում։ «Toolbox»-ում կարելի է տեղադրել Ձեր սիրած հավելվածները, որպեսզի դրանք արագ հասանելի լինեն։
Նոր հավելվածներ ավելացնելու համար անհրաժեշտ է սեղմել «Редактировать»։
![]() |
![]() |
![]() |
4 Անձնական ռեժիմ
Դուք հնարավորություն ունեք կարևոր հաղորդագրությունները լուսանկարները, տեսանյութերը ու նմանատիպ նյութերը մյուսներից թաքցնել. անհրաժեշտ է պարզապես դրանք ավելացնել այն կոնտենտի ցանկի մեջ, որը հասանելի կլինի միայն «անձնական ռեժիմով»։
Անհրաժեշտ է մտնել կարգավորումների բաժին այնուհետև «Приватный режим», ընտրեք այն նյութերը, որոնք ցանկանում եք թաքցնել, սեղմեք «Меню>Отправить в приватные материалы», որից հետո Ձեզ կառաջարկվի փակել ռեժիմը գաղտնաբառի միջոցով։
![]() |
![]() |
5 Երեխաների համար աշխատող ռեժիմ
Երբեմն միայն ընկերների համար չէ, որ ուզում ես թաքցնել որոշ բաներ։ Շատ ծնողներ իրենց սմարթֆոնները երեխաներին են տալիս՝ անհանգստանալով, որ երեխան կարող է որևէ անձնական բան կարդալ կամ տեսնել անցանկալի տեղեկատվություն։ Բարեբախտաբար «Galaxy S5»-ում գոյություն ունի երեխաների համար նախատեսված ռեժիմ, որը հնարավորություն է տալիս երեխային նայել միայն զվարճալի ու անվտանգ կոնտետ, ինչպես նաև հաճելի է իր դիզայնով։ Դուք կարող եք նաև սահմանափակել կամ թույլատրել Ձեր կողմից ընտրված կոնտենտը։ Դրա համար անհրաժեշտ է։
Մտեք ռեժիմ, սահմանեք գաղտնաբառը, մտեք Ձեր երեխայի պրոֆիլ ու ընտրեք այն հավելվածները, որոնք նա կարող է օլգտագործել։
Այստեղ Դուք կարող եք նաև սահմանափակել այն ժամանակը, որն ուզում եք հատկացնել Ձեր երեխային սմարթֆոնն օգտագործելու համար։
Դրա համար անհրաժեշտ է մտնել «Родительский контроль>Меню>Ежедневное ограничение по времени»: Դուք նաև հնարավոություն կունենաք նայել հեռախոսի՝ մանկական ռեժիմի օգտագործման պատմությունը։

6 Փակած էլրանից
«Galaxy S5»-ը այժմ հնարավորություն է ընձեռում նաև միացնել 16 մեգապիկսել տեսախցիկ փակված էկրանից։ Այս ֆունկցիան միացնելու համար սեղմեք «Настройки>Экран блокировки>Добавить ярлык для камеры», որից հետո Դուք կարող եք լուսանկարել, տեսանյութեր նկարահանել փակված էկրանի վրա գտնվող պատկերի վրա։
![]() |
![]() |
7 Կամերայի նոր ռեժիմ. «Վիրտուալ շրջագայություն» և «Նկարիր ու խմբագրիր»
Վիրտուալ շրջագայության ռեժիմը հնարավորություն է տալիս միավորել մի քանի նկարները մեկ շարքում gif-ի նման շարժվող պատկեր ստեղծելով։

Երկրորդ ռեժիմը՝ «Նկարիր ու խմբագրիր» հնարավորություն է տալիս միանգամից խմբագրել հենց նոր արված լուսանկարը և տարբեր էֆեկտներ ավելացնել։

8 Կարևոր կոնտակտներ
Յուրաքանչյուրն ունի կարևոր կոնտակտների ցանկ և «Galaxy S5»»-ը որոշել է մտերիմների հետ շփումն ավելի հեշտացնել։ Այժմ Դուք կարող եք Ձեզ համար կարևոր մարդկանց ավելացնել կարևոր կոնտակտների ցանկում, որը կարող եք տեսնել հաղորդագրությունների փոխանակման հավելավածի վերևի հատվածում։ Այստեղ կոնտակտ ավելացնելու համար անհրաժեշտ է պարզապես մտնել հաղորդագրութոյնենրի մեջ ու սեղմել պլյուս նշանին։ Դուք կարող եք այստեղ ավելացնել ամենաշատը 25 կոնտակտ։
![]() |
![]() |
9 Զանգահարող բաժանորդի մասին տեղեկատվությունը տեսնելու հանարավորիություն
«Galaxy S5»ը կարող է կարող է տեղեկատվություն փոխանցել զանգահարողի մասին «Google+» սոցցանցում ցուցաբերած ակտիվության ու վերջին շփման պատմության հիման վրա։
Այս գործառույթի ակտիվացման համար անհրաժեշտ է սեղմել «Настройки>Звонок>Показывать информацию об абоненте»:

10 Պատասխանեք հեռախոսազանգերին առանց օգտագործվող հավելվածն անջատելու
«Galaxy S»-ը հնարավորություն է ընձեռում օգտատերերին պատասխանել զանգերին հավելվածներից օգտվելու ընթացքում։
Այս ֆունկցիան միացնելու համար սեղմեք «Настройки > Ярлык-уведомление для входящих звонков»։








