Դատարանն արգելանքից ազատել է «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին
SocietyԵրեւանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել արգելանքից ազատել հունվարի 22-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին: Բախշյանը ձերբակալվել էր Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված և դրանից երկու օր անց մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ տվյալ քրեական գործով կայացվող դատավարական հետագա որոշումների մասին պատշաճ կիրազեկեն:
Դեպքի առթիվ 2015 թվականի օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։