Խոհանոցը ննջարանից հետո բնակարանի ամենասեքսուալ վայրն է (լուսանկարներ)
LifestyleՄեծ Բրիտանիայում յուրօրինակ հետազոտություն են անցկացրել: Բրիտանական գիտնականները կազմել են «կենցաղային աֆրոդիզիակների» վարկանիշային աղյուսակը:
Յուրաքանչյուր երրորդ բրիտանացին խոհանոցը տան ամենասեքսուալ վայրն է համարել՝ ննջարանից հետո: Եվ այդ մարդիկ խոհանոցում ինչ-որ ժամանակ սեքսով են զբաղվել: Բրիտանիայում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքների համաձայն, երկրի կանանց 31 տոկոսի մոտ խոհանոցն էրոտիկ ուժեղ զգացողություններ է արթնացնում: Հարցվածների հենց այս տոկոսը խոհանոցը գնահատել է տան երկրորդ ամենասեքսուալ վայրը: 29 տոկոսը խոհանոցում սեռական կանոնավոր հարաբերություն է ունենում կամ ունեցել է գոնե մեկ անգամ:

Էրոտիկ է համարվում նաեւ այս տարածության՝ դրա ուղիղ նշանակության օգտագործման դեպքում: Հարցվածների 17 տոկոսը գրգռվում է, երբ զուգընկերը համեղ ընթրիք է մատուցում: «Կենցաղային աֆրոդիզիակների» աղյուսակի երկրորդ հորիզոնականում ձեռքի աշխատանքն է, այսինքն՝ կանանց գրգռում են տանը ինչ-որ աշխատանք կատարող տղամարդիկ (11%): Երրորդ հորիզոնականում տան մաքրությունն է (9%):
Քանի որ անգլիական խոհանոցը, ինչպես նաեւ ամերիկյանը, ավանդաբար ամենահամեղը չի համարվում, լավ պատրաստող մարդկանց հանդեպ անգլիացիների ձգտումը հասկանալի է: Միեւնույն ժամանակ, հարցվածների 49 տոկոսն ամենասեքսուալ վայրը, ամեն դեպքում, ննջարանն է համարել:
