Նախորդ տարի ԴԱՀԿ-ում հարուցվել է 893 հազար 222 կատարողական վարույթ
Society2015 թ. ԴԱՀԿ կողմից բռնագանձումների ծավալը կազմել է 24 մլրդ 955 մլն 765 հազար 343 դրամ, որից 7 մլրդ 190 մլն 192 հազար 380 դրամը` բռնագանձվել է պետական բյուջեյի օգտին, իսկ 13 մլրդ 676 մլն 112 հազար 23 դրամը իրավաբանական, 1մլրդ 601մլն 220 հազար 616 դրամը ֆիզիկական անձանց օգտին:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:
«Այս տարին ԴԱՀԿ-ի համար կատարողական վարույթներով գերհագեցած էր: 2015 թ. հարուցվել է 893 հազար 222 կատարողական վարույթ, որոնցից 660 հազարը պետավտոտեսչության մասով վարչական ակտերն են»,- ասաց Պողոսյանը` հավելելով, որ ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 27 հազար 348 կատարողական վարությի: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը 2015-ին կազմել է 743 հազար 835 կատարողական վարույթ:
Հարկադիր կատարողը հավելեց, որ ՀՀ դատախազության և քննչական կոմիտեի հետ համագործակցության 28 գործ է ուղարկեվել քննչական կոմիտե՝ քրեաիրավական գնահատական ստանալու համար: Ուղարկված գործերից 4 -ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Գործերի ընդհանուր գումարային ծավալը եղել է 5 մլրդ 600 մլն դրամի չափով: