Օհանյանը չի բացառում սահմանային լարվածության աճը Ադրբեջանում ճգնաժամի հետեւանքով
SocietyՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի բացառում, որ Ադրբեջանում ներքաղաքական խնդիրների եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով Ադրբեջանը կարող է էլ ավելի սրել իրավիճակը սահմանագծում:
Սեյրան Օհանյանը շեշտում է, որ դա հայկական Զինված ուժերի վրա որեւէ կերպ չի ազդում, ավելին, բանակը պատրաստ է դիմակայելու ցանկացած սրացման: «Հայկական զինված ուժերը պատրաստ են սահմանին ցանկացած գործողության: Բանակում հրամանատարն ու զինվորը կողք-կողքի գիտեն, թե ինչ պետք է անել եւ պատրաստ են պաշտանել հայրենիքի անվտանգությունը»,- ասաց Օհանյանը՝ հավելելով որ, բանակի մարտունակությունը բարձր է, պատրաստվածությունը՝ նույնպես: