Գեղարքունիքի մարզի ճանապարհներին ընթանում են մաքրման եւ մշակման աշխատանքներ
SocietyԳեղարքունիքի մարզի միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները հունվարի 26-ի հետկեսօրին ամբողջությամբ բաց են եւ երթեւեկելի, ընթացքի մեջ են մարզային նշանակության ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, հունվարի 26-ի հետկեսօրին մարզի տարածքով մեկ դադարել են ձյան տեղումները եւ բուքը, ինչը հնարավորություն է տվել ճանապարհաշինարարաներին` արդյունավետ կազմակերպել ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքները:
Շարունակում է անանցանելի մնալ Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի` Մադինա-Վերին Գետաշեն, Շորժա-Ծափաթաղ, Ծովակ-Ախպրաձոր, միջհամայնքային նշանակության այլ ճանապարհներ: Ձյան բարձրությունը կազմել է 30-ից մինչեւ 60 սանտիմետր:»Երեկ գիշեր եւ այս ցերեկվա ընթացքում ճանապարհների ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպություններն աշխատել են արտակարգ ռեժիմով` հիմնականում ապահովելով միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների անցանելիությունը:Հունվարի 26-ի կեսօրից ողջ տեխնիկան աշխատում է արդեն մարզային ճանապարհների մաքրման եւ մ շակման ուղղությամբ:
Քաղաքներում եւ գյուղական առանձին խոշոր համայնքներում եւս ձեռնարկվում են ներհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքներ: Եթե մոտակա ժամերի ընթացքում նոր բուք չդիտվի, ճանապարհաշինարարներն ամբողջությամբ կապահովեն նաեւ մարզային նշանակության բոլոր ճանապարհների անցանելիությունը»,- հավաստեց Գեւորգ Խաչատրյանը: