Երևանի քաղաքապետարանն կազմակերպել է ստորգետնյա տրանսպորտային անցումների սառցալեզվակների հեռացումը
SocietyՄայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ` հեռացվում են ստորգետնյա տրանսպորտային անցումներում գոյացած սառցալեզվակները: Նպատակը տրանսպորտային միջոցների անխափան և անվտանգ երթևեկությունն ապահովելն է: Գործընթացին տեխնիկապես աջակցում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սառցալեզվակները կհեռացվեն նաև կամարանցումներում ու, ըստ անհրաժեշտության, նաև բազմաբնակարան շենքերի ու հասարակական շենք-շինությունների պարագայում: Աշխատանքների ընթացքը վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը: