Yerevan, 03.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ սփյուռքի նախարարությունն ու գլենդեյլահայությունը քննարկել են հայապահպանության հարցեր

Society

ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության մասնակցությամբ հուվարի 26-ին կազմակերպվել է հեռուստակամրջի ընթացքում քննարկվել են ԱՄՆ պետական դպրոցներում սովորող հայ աշխակերտների շրջանում հայոց լեզվի իմացությանն ու պահպանմանն ուղղված աշխատանքները, սփյուռքի նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին, հայոց լեզվի արագացված ուսուցման և ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին ակտիվ մասնակցություն ապահովելու հարցեր:

Քննարկումն ուղիղ հեռարձակվել է Գլենդելլի հայկական «ԷյԷյԲիՍի-Հայ Վիժըն» հեռուստատեսությամբ՝ սփռվելով նաև Մեքսիկայի և Կանադայի տարածքներում: Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը,  Համահայկական ծրագրերի և Ամերիկայի հայ համայնքների վարչությունների և նախարարության այլ աշխատակիցներ: Գլենդեյլից մասնակցում էին «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության վարչության նախ ագահ Վահիկ Ծատուրյանը, կրթական հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանը, հայոց լեզվի ուսուցիչներ Սիրանուշ Բակունցը և Կարինե Բաբայանը, ինչպես նաև Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարպետյանը,  Գլենդեյլի կրթական խորհրդի անդամ Արմինե Կարպետյանը, Բըրբանկի կրթական խորհրդի անդամ Արմոնդ Աղախանյանը, Բալբոայի և «Թոմաս» Ջեֆերսոն տարրական դպրոցների տնօրենններ Սոնա Առաքելյանը և Մարինե Ավագյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի անդամ Մարատ Հայրապետյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Արմելլա Շաքա րյանը և այլք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով տեսաժողովի մասնակիցներին` նախարար Հ.Հակոբյանը մասնավորապես նշել է. ««Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը խոշոր և կարևոր հաստատություն է, միավորում է շուրջ երեք տասնյակ դպրոցներ և հայապահպանական կարևոր գործունեություն է իրականացնում: Այսօր դժբախտաբար վտանգված է մեր լեզուն, ձուլման գործընթացն ավելի է արագացել: Եվ մենք խոնարհվում ենք այն մարդկանց առջև, ովքեր մտահոգված են այս հարցով, համախմբվում են, որ պահեն, պահպանեն լեզուն: Հատկապես «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը կարողանում է նաև օտար դպրոցներում հայոց լեզվի պահպանման ծրագրեր իրականացնել:

Մեր ազգի առջև ծառացած կարևոր խնդրի լուծմանն են ուղղված նաև մեր նախարարության շատ ծրագրեր: Կցանկանայի, որ «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին մասնակցեն նաև «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության բոլոր 29 դպրոցների ուսուցիչները: Կարևոր ծրագրերից է նաև հայերենի արագացված ուսուցման դասընթացները: Սիրով հրավիրում ենք  Հայրենիք՝ անվճար կատարելագործելու հայերենի իմացության մակարդակը: Կարևոր է, որ կրթական գործի կազմակերպիչները ուշադրություն դարձնեն նաև «Արի տուն» ծրագրին: Ծրագրի ընթացքում ստեղծվում է հետաքրքիր միջավայր, ավելի քան 30 երկրների երեխաները հանդիպում են Հայրենիքում, ծանոթանում են միմյանց հետ, կապվում են Հայաստանի հետ: Շատերը հետո գալիս են Հայաստան՝ ուսումը շարունակելու, իրենց հետ բերում են ընկերներին, ծնողներին: Եվ, որ շատ կարևոր է, սովորում են հայերեն, ծանոթանում են հայոց պատմու թյանը, մշակույթին: Այս տարի նշելու ենք Հայաստանի անկախության 25-ամյակը: Ուզում եմ՝ հիշեք ու հպարտանաք, որ 12 միլիոնանոց ազգ են, ուժեղ ենք, հզոր և միասնաբար պետք է ամեն ջանք ուղղենք հայի, Հայաստանի շենացմանը»:

Հայապահպանության խնդիրների մասին խոսել է «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանը: Նա համառոտ ներկայացրել է հաստատության գործունեության նպատակներն ու հիմնական ուղղությունները, նշել, որ Միացյալ Նահանգներում մեծ թվով հայ աշակերտներ հաճախում են ամերիկյան պետական և մասնավոր դպրոցներ և նրանց ուծացման վտանգն առավել մեծ է: Հեռուստակամրջին մասնակցող ուսուցիչները նշել են, որ «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը  ամերիկյան դպրոցների հայ աշակերտների համար շաբաթական երկու օր կազմակերպում Õ § հայոց լեզվի և պատմության դասընթացներ՝ չորս ժամ տևողությամբ: Մեկ այլ ծրագրով՝ Կալիֆորնիայի դպրոցներում կրթական ծրագրով նախատեսված առարկաների 50%-ի ուսուցումը կազմակերպվում է հայերենով: Հայապահպանության, հայերենի ուսուցման գործում կարևորվեց նաև ծնողների, ընտանիքի դերը, արվեցին հետաքրքիր առաջարկներ ու հարցադրումներ:

Հայերենի ուսուցման նրբությունների մասին խոսել է Կրթության ազգային ինստիտուտի մասնագետ, հայոց լեզվի մեթոդիստ, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Մկրտչյանը:

ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը ներկայացրել են նախարարության աշխատակիցները: «Արի տուն» ծրագրի մասին խոսել է աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Ծրագրի մասին հետաքրքիր հուշեր էպ ատմել «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանը: Նրա խոսքով՝ «Արի տուն» ծրագիրը շրջադարձային եղավ իր որդու կյանքում, քանի որ նա կապվեց Հայրենիքի և մայրենիի հետ և այժմ շարունակում է խորացնել գիտելիքները հայոց լեզվի, հայոց պատմության ասպարեզում և կապերը արիտունցիների հետ: Օֆելյա Ծատուրյանը հիացմունքով է նշել, որ &laq uo;Արի տունը» իրականություն է և հպարտություն: «Սփյուռք» ամառային դպրոցի 2016թ.  գործունեությունը ներկայացրեց  ծրագրի ղեկավար, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

Ամփոփելով հանդիպումը՝ Հ.Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր հարցադրումների ու մտքերի համար: Նա, մասնավորապես, նշել է։

«Շնորհակալ եմ նաև հեռուստաալիքին՝ այս հետաքրքիր հնարավորությունը ստեղծելու համար, նաև հեռուստադիտողների բազմահազարանոց լսարանին ու հանդիպման մասնակիցներին՝ ազգի, պետության, ժողովրդի համար անչափ կարևոր թեմային անդրադարռնալու համար: Մեր նախարարությունը սփյուռքի հետ աշխատում է «Ճանաչել, վստահել, գործակցել» նշանաբանով:

Որքան շատ ենք ճանաչում միմյանց, այնքան ավելի վստահում ենք իրար և ավելի շա տ ծրագրեր ենք իրականացնում միասին: Այս տարի Համաշխարհային հայկական կոնգրեսն ավանդաբար անցկացնում է Հայաստանի և Արցախի 25-ամյակին նվիրված մրցանակաբաշխություն: Շարադրությունների և նկարների մրցույթին կարող են մասնակցել նաև ձեր հաստատության աշակերտները: Ուզում եմ ընդգծել «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության կատարած մեծածավալ աշխատանքը, և, եթե կարողանանք, պետք է փորձենք ընդլայնել մեր դպրոցների թիվը: Կոչ եմ անում 2016թ. բոլորիս ջանքերը նպատակաուղղել դպրոցների թիվն ավելացնելուն, հայոց լեզուն պահպանելուն: Չէ˚ որ ինչպես իրավացիորեն նկատել է մեծ Ջ. Բայրոնը, Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է: Պահենք, պահպանենք այն, որ կարողանանք հաղորդակցվել Աստծո հետ»:

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors