Բրիտանացի բժիշկներին հաջողվել է փրկել 24-շաբաթական ծնված երեխայի կյանքը (լուսանկարներ)
LifestyleԲրիտանացի բժիշկներին հաջողվել է անել գրեթե անհնարինը՝ ընդունել 24-շաբաթական աղջիկ երեխայի ծնունդը։ Մեծ Բրիտանիայում այդ ժամկետում գտնվող հղիությունը դեռևս կարելի է արհեստականորեն ընդհատել, քանի որ համարվում է, որ պտուղը դեռևս չի հասցրել վերջնականապես ձևավորվել։




Նորածինն այնքան փոքր է եղել, որ տեղավորվել է բժշկի ձեռքի ափի մեջ։ Շոտլանդական Edinburgh Royal Infirmary հիվանդանոցի բժիշկներն ամբողջ օրը հերթապահում են երեխայի մոտ՝ նրա կյանքը փրկելու համար։

«Երբ ես նրան տեսա առաջին անգամ, ուղղակի ապշած էի։ Ես չէի դադարում լացել, ես շոկի մեջ էի։ Նրան անմիջապես միացրին սարքավորումներին և տեղափոխեցին վերակենդանացման բաժին, սակայն 3 օր անց Էմիլին սկսեց ինքնուրույն շնչել»,- պատմել է երեխայի մայրը։

