Շիրակի մարզում ստեղծվելու է նոր ԲՍՓՀ
SocietyՇիրակի մարզում ստեղծվելու է նոր` թվով 3-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում:
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 1 և թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներից յուրաքանչյուրը տարեկան փորձաքննում է շուրջ 3900 անձի: Համաձայն գործող նորմացույցի՝ ընդհանուր բնույթի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները պետք տարեկան փորձաքննեն 3200-3600 անձի, այսինքն՝ ամենաշատ ծանրաբեռնվածության դեպքում փորձաքննվողների թիվը չպետք է գերազանցի 3600-ը: Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, նման ծանրաբեռնվածության պատճառով շատ հաճախ տուժում է իրականացվող բժշկասոցիալակա ն փորձաքննությունների որակը:
Ակնկալվում է, որ Շիրակում 3-րդ ԲՍՓՀ-ի ստեղծման արդյունքում յուրաքանչյուր ԲՍՓՀ-ն տարեկան կփորձաքննի շուրջ 2600 անձի: Կբարձրանա փորձաքննությունների որակը, քաղաքացիների անտեղի հերթեր չեն գոյանա: Մինչև 18 տարեկան անձանց բժշկասոցիալական փորձաքննությունները կիրականացնի մասնագիտացված ԲՍՓՀ: