Այս բաժակների հատն արժե 220 դոլար և նախատեսված է երկուշաբթի օրերին օգտագործման համար. կհամարձակվեի՞ք դրանցից խմել (տպավորվող մարդկանց խորհուրդ չի տրվում)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Ամերիկացի նկարիչ և քանդակագործ Կևին Մերկը հատուկ երկուշաբթի օրերի համար ստեղծել է այսիսի օրիգինալ և արտասովոր բաժակներ` զոմբիների և սարսափ ֆիլմերի այլ կիսամեռ հերոսների տեսքով։ Երևի հասկացաք, թե ինչու երկուշաբթի օրերի համար։ Որովհետև հանգստյան օրերից հետո մարդիկ աշխատանքի են գնում զոմբիների պես։
Բաժակները ձեռքի աշխատանք են և պատրաստված են կավից։ Յուրաքանչյուրն արժե 220 դոլար։ Չնայած ոչ էժան գնին` 2015 թ.–ին թողարկված ողջ խմբաքանակը վաճառված է։ Կևինը խոստացել է այս տարի նոր հավաքածու ներկայացնել։ 








