Այս տղամարդն առավոտյան աշխատանքի չներկայացավ. հարգելի պատճառը ձեր աչքի առաջ է (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Նյու Ջերսիից ամուսիններ Շոն Ինն ու Հելեն Լյուն աշխատանքի չներկայանալու հարգելի պատճառ ունեին։ Բանն այն էր, որ ուժեղ ձնաբքի հետևանքով նրանց տան դուռը բառացիորեն զմռսվել էր ձյունով։ Ձնային գերությունից ամուսիններն ազատվեցին միայն մեկ օր անց, երբ փրկարարները ժամանեցին դեպքի վայր։
Շոնի խոսքերով` աշխատակիցներից մեկ ժամ պահանջվեց` տան մեջ բառի բուն իմաստով մխրճվելու համար։





