Փրկարարները ժամանել են դեպքի վայր ու հայտնաբերել ձողին փաթաթված այս հմայիչ կենդանուն. նա մի քանի օրվա ընթացքում համացանցում համաշխարհային աստղ է դարձել (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ըգրում է.
Էկվադորի տրանսպորտային ծառայությունը փրկարարական գործողություն է իրականացրել այս հմայիչ համրուկին փրկելու համար, որը ճանապարհի կեսին է մնացել ավտոճանապարհն անցնելու փորձի ժամանակ, գրում է The Daily Mail-ը։
Էկվադորի Կևեդո քաղաքի տրանսպորտային վարչության աշխատակիցները գտել են կենդանուն երկաթյա ձողին փաթաթված՝ առանց հետ կամ առաջ շարժվելու։
Ծառայությունը Facebook-ում գրել է ստացված անսովոր զանգի մասին, ինչից հետո համրուկը համացանցում համաշխարհային աստղ է դարձել մի քանի օրվա ընթացքում:
Համրուկները շարժվում են միայն, երբ դրա մեծ կարիքն են ունենում և հազվադեպ են բաց թողնում իրենց սիրելի ծառերի ճյուղերը։ Նրանք շաբաթը մեկ իջնում են ծառերից զուգարան գնալու համար՝ միշտ նույն տեղում։
Քանի որ համրուկները չափազանց դանդաղաշարժ են, հավանաբար կենդանին սկսել է անցնել ճանապարհը և հետո մնացել մեջտեղում։
Փրկարարները նրան վերադարձրել են անտառ։



