Փարիզի նորաձևության շաբաթ. 51-ամյա Բելուչին հիացրել է բոլորին (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
51-ամյա դերասանուհի Մոնիկա Բելուչին Փարիզի նորաձևության շաբաթվա հյուրն է։ Նա ներկա է եղել Chanel-ի ցուցադրությանը, որն ավանդաբար անցկացվում է Գրանդ Պալասում։ Երկրպագուները սովոր են նրան տեսնելու հիմնականում զգեստով կամ կիսաշրջազգեստով։ Որպես իսկական իտալուհի, նա նախընտրում է կանացի կերպարներ։ Բայց այս անգամը բացառություն է եղել։
Կարդացեք նաև՝ Փարիզի նորաձևության շաբաթ. Armani Privé (ֆոտո)
Նա կրել է սև լասինա և Chanel-ի կարմիր բաճկոն։ 51-ամյա դերասանուհին հիացրել է բոլորին իր կազմվածքով։
Հիշեցնենք, որ Բելուչիի մասնակցության վերջին ֆիլմը «Սպեկտր.007»-ն է Ջեյմս Բոնդի մասին։ Նա հանդես է գալիս Բոնդի ընկերուհու դերում, նա պատմության մեջ Բոնդի ամենատարիքով ընկերուհին է։ Նկարահանումների սկզբում այդ փաստն անհանգստացնում էր Բելուչիի, բայց հետո նա նշել է, որ Բոնդի ընկերուհին հենց այդպիսին պետք է լինի։
Կարդացեք նաև՝ Փարիզի նորաձևության շաբաթ. Chanel-ի ցուցադրությունը (ֆոտո)
Կարդացեք նաև՝ Versace-ի նոր հավաքածուն (ֆոտո)
Նկարահանումներից առաջ նա հատուկ սննդակարգի է հետևել և խոստովանել է, որ դա բավական բարդ է, քանի որ սիրում է համեղ ուտել։
Շարունակությունը՝ այստեղ.