Որսորդական հրացան, «Չերյոմուխա» նռնակ և փամփուշտներ՝ «Սիրո արահետ» այգում
Սեպտեմբերի 15-ին` ժամը 11.27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք ունի և թողնում է Խանջյան փողոցի «Սիրո արահետ» այգում, Լազարյանի արձանի հետնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլային տոպրակ, որի մեջ առկա էր 12 մմ տրամաչափի «ԻԺ-18» տիպի կարճեցված փողով և կտրած խզակոթով որսորդական հրացան, «Չերյոմուխա» տեսակի նռնակ և 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: