Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում ազդարարվեց նոր ֆինանսական գործիքի ներդրումը

Economics

 Հայաստանի ֆինանսական շուկայում շրջանառության մեջ է դրվում բոլորովին նոր ֆինանսական գործիք: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կայացավ «Վարկային պորտֆելի արժեթղթավորման հիմնադրամ 1»-ի պարտատոմսերի ցուցակման արարողությունը: ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ իրականացված արժեթղթավորումը կարևոր իրադարձություն է հայաստանյան ֆինանսական շուկայի համար: «Կարևոր իրադարձություն է, որովհետև մենք ունենք աննախադեպ գործիք, որն աննախադեպ է ոչ միայն իր կառուցվածքով, այլ այն առումով, որ մի շարք ընկերություններ համագործակցել են այս գործիքը ձևավորելու հարցում: Մենք ունենք նոր գործիք, որը ոչ միայն վերաբերում է վարկերի արժեթղթավորմանը, այլ միավորում է մի քանի վարկային կազմակերպությունների: Եվ այդ վարկային կազմակերպությունները համաձայնության են եկել այդ պայմանների վերաբերյալ,  ընդհանուր կառուցվածքի վերաբերյալ, ինչը ևս աննախադ եպ է մեր ֆինանսական շուկայում: Պետք է նշեմ, որ ներգրավված վարկային կազմակերպությունները վարկերի մեծ մասը տրամադրելու են փոքր և միջին ձեռնարկությունների և գյուղատնտեսության զարգացմանը: Երկուսն էլ կարևոր ոլորտ են, հատկապես տնտեսական դժվարությունների պայմաններում: Այս պայմաններում ողջունելի է նման գործիքի ներդրումը»,-  Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ փոխվարչապետը:

Արարողության ընթացքում իրականացված արժեթղթավորման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրեց  «Կապիտալ Ինվեսթմենտ» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյանը: «Այսօր մենք ականատեսն ենք մի իրադարձության, որը նոր էջ է բացում Հայաստանի ֆինանսական շուկայի պատմության տարեգրության մեջ: Մենք այսօր կազդարարենք Հայաստանի ֆինանսական շուկայի համար բոլորովին նոր ֆինանսական գործիքի շրջանառության մեկնարկը երկրորդական շուկայում: Մասնագիտական համայնքը տեղյակ է, որ արժեթղթավորումն ինքնին բարդ գործընթաց է, և, երբ ԱՄՆ միջազգայ ին զարգացման գործակալությունը նախաձեռնում էր այս գործընթացը, կլինեմ անկեղծ, որոշակի թերահավատություն կար: Բայց երբ մենք 5 վարկային կազմակերպությունների հետ որոշեցինք ներգրավվել այդ գործընթացում, ակներև դարձավ մի պարզ մասնագիտական իրողություն` ինչքան հետաքրքիր են կառուցվածքային ֆինանսները և որքան նորարարական հնարավորություններ են տալիս ֆինանսական ինժեներին»,- նշեց Կարապետյանը:

Նա մանրամասնեց, որ 5 վարկային կազմակերպությունների՝ «Գառնի ինվեստ», «Գլոբալ կրեդիտ», «Կամուրջ», «Նոր հորիզոն», «Քարդ ագրո կրեդիտ», վարկային պորտֆելները մեկտեղվել են մեկ արժեթղթավորման հիմնադրամում և դրանց հիման վրա թողարկվել են երկու տեսակի՝ ավագ և կրտսեր տրանշի արժեթղթեր: «Համախմբված ակտիվները կազմում են ավելի քան 1 միլիարդ հարյուր միլիոն դրամ: Դրանք երկարտարժութային ակտիվներ են: Դրանց 45 տոկոսը դրամային վարկեր են, 55 տոկոսը՝ դոլարային»,- ընդգծեց Կարապետյանը:

Նա հավելեց, որ վարկային կազմակերպությունները իրենց վարկային պորտֆելը փոխանցում են արժեթղթավորման հիմնադրամին, որը դրանց հիմքի վրա թողարկում է պարտատոմսեր և մուտքագրում կապիտալի շուկա, իսկ ներգրավված ռեսուրսները վերադարձավում են վարկային կազմակերպություններին: «Այս մոդելի տնտեսագիտական հիմնական բնութագիրը հետևյալն է՝ վարկային ռիսկը վարկային շուկայից տեղափոխվում է կապիտալի շուկա: Վարկային կազմակերպությունները ունենում են դրամային միջոցներ, ռեսուրսներ իրենց գործունեությունը զարգացնելու և տնտեսությունը վարկավորելու նոր հնարավորություններ ստանալու առումով: Իսկ ներդրողները իրենց խնայողությունների համար ձեռք են բերում նոր ֆինանսական գործիք, որով կարող են գեներացնել այլընտրանքային եկամուտներ»,- հավելեց Տիգրան Կարապետյանը:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն ուրախություն հայտնեց Հայաստանի ֆինանսական շուկայում նոր ֆինանսական գործիքի թողարկման արարողությանը մասնակցելու համար: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատել են այս ծրագրի վրա: Ես ինքս ֆինանսիստ չեմ, սակայն կարող եմ փաստել, որ մենք այսօր լրացուցիչ ֆինանսական միջոցներ ենք ձևավորում, որոնք կարող են ուղղվել գյուղատնտեսության զարգացմանը և վարկային ֆինանսավորման ապահովմանը: Ես մի ամբողջ ամիս Հայաստանում ծանոթացել եմ գյուղատնտեսական ուղղված ության ծրագրերին: Եղել եմ Հայաստանի գյուղական բնակավայրերում: Այդ շրջագայությունների ընթացքում ես հասկացա, որ գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության համար շատ մեծ նշանակություն ունի, իսկ այս գործիքի ներդրման արդյունքում կձևավորվի լրացուցիչ կապիտալ, ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն գյուղատնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելու գործին»,- եզրափակեց Միլսը:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն էլ նկատեց, որ ֆինանսական շուկայի ընդլայնումն ու կայուն զարգացումը ենթադրում է զարգացած կապիտալի շուկայի առկայություն, իսկ արժեթղթավորումը կարող է հանդիսանալ կապիտալի շուկայի զարգացման շարժիչ ուժերից մեկը: Նրա խոսքով՝ արժեթղթավորումը կարող է աջակցել ինչպես ֆինանսական համակարգի, այնպես էլ ողջ տնտեսության զարգացմանը:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine