Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
SocietyՀայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 28-31-ին և փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան է‵ 8-12 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 28-ին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա՝ 9-11 աստիճանով:
Երևանում հունվարի 27-31-ին և փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: