Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության վարժանքներ են սկսվել
SocietyՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ստորաբաժանումներում մարտական պատրաստության վարժանքներ են սկսվել: Մարտավարական հատուկ պարապմունքներում ընդգրկված են ռազմակայանի Գյումրիի եւ Երեւանի կայազորների բոլոր ստորաբաժանումները:
Վարժանքները ծավալվելու են «Կամխուդ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում: Լեռնային պայմաններում 30 եւ 100 կիլոմետրանոց ռազմերթերի ընթացքում վարորդները «Էքստրեմալ» վարման նորմատիվներ կկատարեն անվտանգության բոլոր միջոցների պահպանմամբ, ստորաբաժանումների զինծառայողները կդիմագրավեն ցամաքային եւ օդային հակառակորդի հարձակումները:
Հաշվի առնելով պարապմունքների անցկացման վայրերում տիրող կլիմայական խիստ պայմանները, տեղակայվել են հատուկ կետեր, որտեղ զինծառայողները կկարողանան տաքանալ: Նրանք կապահովվեն նաեւ լրացուցիչ սննդով ու տաք թեյով: Զինծառայողների հիվանդանալը կանխելու նպատակով բժիշկները անձնակազմի առողջական վիճակի մշտադիտարկում են անցկացնում: