Անհավանական փաստեր աչքերի, որոնց մասին քչերն են տեղյակ
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Blog.1in.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր աչքերի վերաբերյալ, որոնք քչերին են հայտնի.
1. Աչքի բբերը կիսով չափ մեծանում են, երբ մենք նայում ենք նրան, ում սիրում ենք:
2. Մարդու աչքի եղջերաթաղանթն այնքան է նման շնաձկան աչքի եղջերաթաղանթին, որ շատ հաճախ վիրահատության ժամանակ վերջինն օգտագործվում է որպես փոխարինող:
3. Արական սեռի ամեն 12-րդ ներկայացուցիչը դալտոնիկ է:
4. Յուրաքանչյուր աչք բաղկացած է 107 մլն լուսազգայուն բջջից:
5. Միջինում մարդն իր կյանքի ընթացքում տեսնում է 24 մլն պատկեր:
6. Իրականում շագանակագույն աչքերը կապույտ են. պարզապես դրանք գտնվում են շագանակագույն պիգմենտի ազդեցության ներքո: Գոյություն ունի հատուկ լազերային պրոցեդուրա, որը թույլ է տալիս շագանակագույն աչքերը մեկընդմիշտ վերածել կապույտի:
7. Մարդու աչքը 1 վայրկյանի ընթացքում կարող է տեսնել 50 առարկա:
8. Աչքերը, ի տարբերություն մարդկային մարմնի մյուս օրգանների, ամենաշատն են ծանրաբեռնում ուղեղը` ուղարկելով միլիոնավոր տեսապատկերներ: Հետաքրքրական է, որ աչքերն այդ պատկերները շրջված վիճակով են ուղարկում:
9. Տիեզերագնացները չեն կարող արտասվել տիեզերքում` ձգողության ուժի բացակայության պատճառով: Արցունքները վերածվում են փոքր գնդիկների ու մրմռացնում աչքերը:
10. Աչք օրգանի ձևավորումը սկսվել է 550 մլն տարի առաջ: