Բարձր նորաձեւության շաբաթը Փարիզում. Armani Privé գարուն-ամառ 2016 հավաքածուի ցուցադրությունը
LifestyleՖրանսիայի մայրաքաղաքում սկսվել է Նորաձեւության շաբաթը: Երեկվա ցուցադրությունից մենք ուզում ենք առանձնացնել Armani նորաձեւության տան հավաքածուն:


Ջորջիո Արմանիի համար, ինչպես միշտ, նորաձեւ է այն, ինչ դասական է: 2016 գարուն – ամառ հավաքածուն այնքան խստաոճ չէր, որքան նրա ավանդական աշխատանքները, հակառակը՝ թեթեւ էր ու նրբագեղ:


Այս անգամ հավաքածուում խստաոճ կոմպլեկտների կողքին կային նաեւ ժանյակավոր ու մետաքսե զգեստներ՝ օդային փեշերով, որոնց վրա ծաղկային ապլիկացիաներ ու թանկարժեք ասեղնագործություններ էին, թոփ-մեդուզաներ, որոնք մանեկենուհիների հետ միասին «լողում էին» պոդիումի վրա, ու կիսաշրջազգեստներին փոխարինող ազատ տաբատներ, եւ այդ ամենը մանուշակագույնի սառը ու նուրբ երանգներով:







