Կանացիության և սեքսուալության դասեր բրիջիդ բարդոցից. լուսանկարներ
LifestyleՖրանսիացի մոդել, դերասանուհի, երգչուհի Բրիջիդ Բարդոն 60-ականների սեքս խորհրդանիշն էր։ Նրա «ֆիրմային» սանրվածքն ու կանաչ աչքերը գիտեին բոլորը:
Այժմ Բարդոն 82 տարեկան է, չի ներկայանում բարձր հասարակությանը, չի ընդունում պլաստիկ վիրահատություններ ու չի վախենում ծերությունից։
Բարդոյի գեղեցիկ կազմվածքը.
«Առավոտից կեսգիշեր գեղեցիկ երեւալը բարդ աշխատանք է»,- ասում է դերասանուհին, ում դա հաջողվում էր։
Բարդոյի կազմվածքն անթերի էր. բարակ իրան, մեծ կուրծք, ուղիղ ոտքեր… Բարդոյի դիետան պարզ է եւ չի պահանջում հատուկ մթերքներ։ Նա բուսակեր է եւ իր սննդակարգի հիմնական մասն են կազմում մրգերն ու բանջարեղենը։

Բրիջիդ Բարդոն պլաստիկ վիրահատություններ չի դիմել։ «Դրանց մասին մտածելիս անգամ սիրտս կանգ է առնում։ Կնճիռնե՞ր… իհարկե, դրանցում լավ բան չկա, սակայն դա իմ կյանքի մասն է եւ ես ընդունում եմ դրանք»։
Նա բոլոր կանանց հորդորում է մնալ կանացի եւ բնական։

Wnews.am-ը ներկայացնում է Բրիջիդ Բարդոյի ոճի եւ սեքսուալության կանոնները.
Ձեր զգեստապահարանում պետք է լինի սեւ, էլեգանտ բարձրակրունկ կոշիկ։ Կարելի է ունենալ կոշիկ, որի դիմացի հատվածը բաց է։ Դրանցից պետք է սեքսուալություն բխի եւ դուք դրանցում պետք է ձեզ բարձունքում զգաք։

Եղեք սեքսուալ, բայց ոչ վուլգար։ Միշտ խնամված եղեք, եթե իրավիճակը հակառակը չի պահանջում։

Նախապատվություն տվեք հագուստի դասական ոճին։ Այնպես, որ հիսուն տարի անց, նայելով ձեր լուսանկարներին, հասկանաք, որ ոճային տեսք եք ունեցել։

Ունեցեք մի քանի սեւ-սպիտակ սեքսուալ լուսանկարնարներ։ Դրանք ձեզ կուրախացնեն եւ կօգնեն բացվել, ձեզ գեղեցիկ եւ գրավիչ զգալ։

Գեղեցիկ ծերացեք։ Մի փորձեք լինել նա, ով չեք հանդիսանում։
Վարժեցրեք հայացքը. «անկյուն, քիթ, առարկա»։
Շատ ժպտացեք։

Աշխատեք ձեր ձայնի վրա, որպեսզի այն սեքսուալ հնչի։

Եղեք առեղծվածային։
Չափազանցությունների մեջ մի ընկեք գլամուրի հարցում։ Նախապատվություն տվեք էլեգանտությանը։

Եղեք բնական ամեն ինչում. պահվածքում, դիմահարդարման եւ վարսահարդարման մեջ։ Ձեզնից արձան մի պատրաստեք։







