«Գազպրոմ Արմենիան» շարունակում է գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը
SocietyՀՀ Հարկային ծառայությունը հրապարակել է 2015թ. հունվար-դեկտեմբերի արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների ցանկը։ Արմենպրեսի փոխանցմամբ` «Գազպրոմ Արմենիա» ը նկերությունը շարունակում է գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը՝ բյուջե վճարելով ավելի քան 42 մլրդ 649 միլիոն դրամ հարկ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երկրորդ հորիզոնականում է՝ ավելի քան 27,5 մլրդ դրամով: «Ղ-Տելեկոմը» երրորդն է` մոտ 18,6 մլրդ դրամով:
Ցանկում ընդգրկվել են, համապատասխանաբար, «Ալեքս գրիգը»` ավելի քան 18,2 միլիարդ, Որոտանի ՀԷԿ-ը` մոտ 17 մլրդ դրամ վճարած հարկով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` մոտ 16,5 մլրդ դրամով, «Արմենիա տելեֆոն կոմպանին»` մոտ 15,5 մլրդ դրամով:
«Գրանտ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունն ութերորդն է` մոտ 13,7 մլրդ դրամ վճարած հարկով, «Ֆլեշ» ընկերությունն էլ` 12,7 մլրդ դրամ: 10-րդ խոշոր հարկատուն «CPS» ընկերությունն է՝ 9,4 մլրդ դրամով:
Խոշոր հարկատուների ցուցակի 11-րդ տեղում է Հայկական ատոմային էլեկտրակայանը, որը նախորդ տարի ՀՀ պետբյուջե է վճարել ավելի քան 8 միլիարդ 307 միլիոն դրամ: