Ռիտա Օրան՝ Versace-ի նոր հավաքածուի ցուցադրության հյուր (ֆոտոշարք)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դոնաթելա Վերսաչեի հեղինակած հագուստի 2016 թվականի գարնանային հավաքածուն արդեն իսկ ցուցադրվել է Փարիզում անցկացված նորաձևության ցուցադրության ժամանակ: Նորաձևության աշխարհի այս կարևորագույն իրադարձության մաս են դարձել այնպիսի հայտնի մոդելներ, ինչպիսիք են Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Յոհան Սմոլզը, Իրինա Շեյքը, Լառա Սթոունը, Ստելա Մաքսվելը և Ջիջի Հադիդը: Վերջիններս իրենք են բացել նորաձևության այս ցուցադրությունը:
Գաղնիք չէ, որ նորաձևության ցուցադրությունները չեն կարող անտարբեր թողնել հայտնիներին, ովքեր հնարավորության դեպքում մասնակցում են դրանց:
Այս անգամ երգչուհի Ռիտա Օրան Versace նորաձևության տանը պատկանող իր զգեստով գրավել է նորաձևության ցուցադրությանը ներկա լրագրողների, ինչպես նաև նորաձևության գիտակների ուշադրությունը: Երգչուհին Versace-ի զգեստով սեքսուալ տեսք է ունեցել:




