Լեգենդար Բրյուս Լիի ընտանեկան հուզիչ լուսանկարները. նրան այսպիսին չեք տեսել (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Նրան պաշտում ու նմանակում էին միլիոնավոր մարդիկ։ Նա լեգենդ էր մարտարվեստների աշխարհում, իսկ նրա փիլիսոփայությունը մինչ այժմ շարունակում է ոգեշնչել մարդկանց։
Fishki.net-ը որոշել է ցույց տալ ու պատմել Բրյուս Լիի անձնական ու ընտանեկան կյանքի մանրամասները։
Իր դասախոսությունների ժամանակ Լին ծանոթանում է Լինդա Էմերլիի՝ այն ժամանակ 17-ամյա ուսանողուհու հետ։ Լինդան անմիջապես սիրահարվում է համակրելի չինացուն։ Նա գրանցվում է նրա խմբի դասերին ու մի գեղեցիկ օր Բրյուսը Լինդային ռեստորան է հրավիրում։ Շուտով նրանք ամուսնանում են։
Լինդայի ծնողները դեմ էին իրենց դստեր ու չինացու ամուսնությանը, սակայն դա չխոչընդոտեց սիրահարներին։
























