Ո՞վ է պատասխանատու ծորակից ավազով և ցեխով եկող ջրի համար. «Երևան Ջուրը» մեղքը բարդում է համատիրության վրա
BlogՌոզա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրեր առաջ այս հայտարարությունից և «Երևան Ջուր» զանգահարելուց հետո երեկ առավոտյան աշխատակիցները արագ արձագանքեցին և եկան մեր տուն: Նախ ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել արագ արձագանքման համար: Սակայն ինչ արեցին աշխատակիցները, եկան ջրի ծորակից մեկ բաժակ ջուր վերցրեցին որպես նմուշ և ասեցին, որ տանում են լաբորատոր փորձաքննության, որ տեսնեն ջրի որակը, իհարկե ես ասեցի, որ կարիք չկա փորձաքննության, քանի որ այսպես էլ պարզ երևում է ջրի հետ եկող ավազը, ինչևիցե, տարան փորձաքննության: Այսօր փակ համարից զանգ ստացա «Երևան Ջրից».
- Բարև Ձեզ, Դուք բողոք էիք ներկայացրել խմելու ջրի աղտոտվածության համար, ցանկանում ենք Ձեզ հայտնել, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Ձեր ջուրը շատ մաքուր է, և ոչ մի քիմիական նյութ չի պարունակում:
Իսկ իմ հարցին, թե արդյոք ավազը և ցեխը դրանք կարելի է խմել՝ աշխատակիցը պատասխանեց, որ դա իրենց խնդիրը չէ, որ դրանք արդեն դրսում գտնվող ջրի խողովակներից է, և իրենք չեն կարող այդ խնդիրը լուծել,և որ դիմեմ համատիրությանը:
ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ, ԹԵ ՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՄ ԴԻՄԵԼ ՄԱՔՈՒՐ ԵՎ ԱՌԱՆՑ ԱՎԱԶԻ ՋՈՒՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ: ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾԻ, ՉՆԱՅԱԾ ԻՐԵՆՑ ԷԼ ԿԴԻՄԵՄ: