Քանյե Ուեսթը եւ Ուիզ Խալիֆան հարաբերություններ են պարզել Twitter-ում
LifestyleՔանյե Ուեսթը ու Ուիզ Խալիֆան Twitter–ում հարաբերություններ են պարզաբանել: Ինչպես հայտնի է, Ուեսթն իր ալբոմը վերանվանել է Waves, ինչը հավանաբար դուր չի եկել ռեփ երգիչ Ուիզ Խալիֆային, որն իր Twitter-ում նշել էր, որ Waves –ը բանտում գտնվող ռեփ երգիչ Max B-ի ոճի հիփ հոփ տերմինն է: Ուիզը, որը «թվիթներ» էր գրում ու ինչպես ինքն է խոստովանում՝ միաժամանակ մարիխուանա ծխում, հավելել էր
«Վերցրու ՔՔ (Քանյեն կարծել է, որ նա Քիմ Քարդաշյանին է ակնարկում) ու հավատարիմ մնա ինքդ քեզ»:
Քանյեն, որը հազվադեպ է նմանատիպ ակտիվություն դրսեւորում սոցցանցերում, պոռթկացել է ու ի պատասխան մի շարք «թվիթներ» գրել.

«Նախ դու քո ամբողջ ք...քը Քիդ Քաթիից ես գողացել:
Քո առաջին սինգլը էշություն էր:
Դու թույլ ես տվել, որ գիշերային ակումբի պարուհին հիմարացնի քեզ (խոսքը Էմբեր Ռոուզի՝ Ուեսթի նախկին ընկերուհու մասին է): Քո երեխան իրականում իմն է:
Կյանքում երբեք դեմ մի գնա նրանց, որոնք պայքարում են բոլորիս համար, ես դա անում եմ հանուն բոլորիս:
«Ես միշտ հարգել եմ քեզ, չհամարձակվես հիշատակել իմ ընտանիքն ու իմ կնոջը
Ի դեպ, շնորհակալություն, որ պատահաբար գովազդեցիր իմ նոր ալբոմը, որը դեռ փետրվարի 11-ին պետք է թողարկվի:

Ես սիրում եմ ձեզ բոլորիդ՝ եղբայրներ ու քույրեր:
Սա լինելու է ալբոմ-ավետարան: Ես ընդամենը խաղաղություն ու պոզիտիվ եմ ուզում:
Ուիզն էլ դրան պատասխանել է որ «ՔՔ»-ն ընդամենը մարիխուանա բառի հոմանիշն է, ու Քանյեն նշել է, որ ինքը չգիտեր այդ մասին ու հավելել .
«Գրողը տանի, Ուիզը 2 մլն բաժանորդ կորցրեց մեր պարզաբանումների հետեւանքով, ես նրան այդ ձեւով վնասելու մտադրություն չունեի»: