Ինչպե՞ս հավասարեցնել դեմքի մաշկի գույնը. հրաշք դիմակ՝ այս տարածված խնդրի լուծման համար
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Մեր օրերում կանանց մեծ մասը չի կարողանում դուրս գալ տանից առանց կոսմետիկայի: Տոնային քսուկը արտադիր ատրիբուտներից մեկն է: Այն օգնում է հարթեցնել, հավասարեցնել մաշկի գույնը, թաքցնել փոքրիկ թերությունները:
Դա շատ հարմար միջոց է, որն օգնում է կյանքի տարբեր իրավիճակներում, բայց այն ոչ մի կերպ չի կարելի օգտակար համարել մաշկի համար:
Այդ պատճառով էլ, Blog.1in.am-ը ձեզ համար պատրաստել է դեմքի հարթ և հավասար մաշկի գույն ունենալու մի դիմակի բաղադրատոմս: Դրա օգնությամբ հեռանում է մաշկի յուղոտությունը, կարմրածությունը և այտուցվածությունը: Բացի այդ, այն նեղացնում է ծակոտիները: Մաշկը ձեռք կբերի առաձգականություն և փոքրիկ կնճիռները կհարթվեն:
Ձեզ պետք կգան
- 1 թեյի գդալ բադյագայի չոր փոշի
- 2 թեյի գդալ սպիտակ կոսմետիկ կավ
- Եռացրած ջուր
Պատրաստման եղանակը
Եռման ջրով բացեք բադյագայի փոշին, որը վաճառվում է դաղատանը, և կավը: Ջուրը քիչ-քիչ ավելացրեք: Զանգվածը պետք է թթվասերի խտություն ունենա:
Օգտագործման եղանակը
Քսեք դիմակը երեկոյան, քնելուց առաջ, մաքուր դեմքին, բացառությամբ աչքերի տակի և շուրթերի հատվածի, և թողեք 15 րոպե:
Դիմակից հետո դեմքը սառույցով մաքրեք և խոնավեցնող կրեմ քսեք:
Դիմակը կարելի է օգտագործել շաբաթը մեկ անգամ: 4-6 անգամ օգտագործելուց հետո, արդյունքն ակնհայտ կլինի:
