Միջնատուն, Շենկան համայնքների, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են
SocietyՀՀ տարածքումհունվարի 28-ի ժամը 14.00-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզի Միջնատուն, Շենկանի համայնքների ավտոճանապարհները, ինչպես նաև Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները: Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արագյուղ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: