Հայաստանում ցերեկը եղանակը կտաքանա 4-6, գիշերը՝ 8-10 աստիճանով
SocietyՀայաստանի տարածքում hունվարի 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևմտյան, 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում հունվարի 29-31-ին աստիճանաբար կբարձրանա՝ գիշերը՝ 8-10 աստիճանով, ցերեկը՝ 4-6 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևանում հունվարի 28-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
