Հպարտ կլինեմ, որ զինվորի պապա լինեմ. Բանակային տարիների հիշողություններով կիսվում են հայտնիները
LifestyleLife.panoarama.am-ը գրում է.
Այսօր՝ Հայոց բանակի 24-րդ տարեդարձի օրը, մեր հայտնիները հիշում են իրենց ծառայության տարիներն ու կիսվում Life.panoarama.am-ի հետ:
Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արմուշն ու Հայկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմել են ոչ միայն բանակում ունեցած դժվարությունների, այլեւ ծառայաության տարիներին ողջ կյանքի համար ձեռք բերած նվաճումների մասին:
Ռաֆայել Երանոսյանը մեզ հետ զրույցում առաջին հերթին նշեց, որ ծառայել է Լեռնային Ղարաբաղում՝ Եղնիկներում, ու կես կատակ, կես լուրջ ավելացրեց. «Ինձ թվում է, ծառայությանս մասին բավական է միայն ասել, որ ծառայել եմ Եղնիկներում ու միանգամից ամեն բան պարզ է դառնում»:
Այնուամենայնիվ, իր ծառայության տարիները հիշելով, դերասանը շարունկեց պատմել. «Եթե բանակիս հիշողությունների մասին պատմեմ, ոչ մեկ չի գնա բանակ, ես շատ վատ եմ ծառայել. լավ, էս կատակ: Ծառայել եմ 1999-2001թթ-ներին, մեկ տարի 11 ամիս ծառայել եմ սարերի վրա՝ սահման եմ պահել: Բայց երկու տարի անծանոթ մարդ չեմ տեսել, երկու տարի շարունակ շփվել եմ ընկերներիս հետ, նրանց հետ մինչ օրս կապը շարունակվում է, նրանք լավագույն ընկերներս են համարվում: Իհարկե, ծառայելը դժվար բան է, բայց էլ ի՞նչ տղա, որ չծառայի ու այդ դժվարությունները չհաղթահարի: Բանակում երկու տարի կոփվում ես, երկու տարվա ընթացքում մեջդ իսկական տղամարդ է ձեւավորվում, ավելի ինքնուրույն ես դառնում, ավելի ուժեղ: Ծառայության ընթացքում եւ լավ, եւ վատ օրեր եմ ունեցել, իսկ այսօր, երբ հիշում եմ այդ օրերը, հասկանում եմ, որ եթե ես այդ ամենը հաղթահարել եմ 18 տարեկանում, ուրեմն հիմա ինձ համար բոլոր դժվարությունները ավելի հեշտ հաղթահարելի են: Ես շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի տոնի կապակցությամբ, ողջունում եմ մեր բոլոր զինվորներին, ես հայ զինվորի ցավը տանեմ, իրենք այսօր առաջին հորիզոնականում են մեր համար, թող բարով-խերով ծառայեն ու գան, հասնեն իրենց հարազատներին»:
Շարունակությունը` այստեղ: