Մոսկվայում հանձնել են «Նոս-2015» գրական մրցանակը
Society«Նոս-2015» (Նոր գրականություն) գրական մրցանակը, որը հիմնել Է Միխայիլ Պրոխորովի հիմնադրամը, ստացել Է գրող Դանիլա Զայցեւը «Դանիլա Տերենտիի Զայցեւի պատմությունն ու կյանքը» գրքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Մրցանակի հաղթողն ստացել Է 700 հազար ռուբլու չափով դրամական պարգեւ: «Ընթերցողների ընտրությունը» մրցանակը եւ 200 հազար ռուբլին բաժին են հասել Եկատերինա Մարգոլիսին «Հետքեր ջրի վրա» ստեղծագործության համար:
Այս տարի մրցանակի անվանակարգորդների թվում Էին նաեւ «Թոշակ» վեպի հեղինակ Ալեքսանդր Իլյանենը, Ա. Նունեն (Նունե Բարսեղյանը)՝ «Օրագիր ընկերների համար» գործով, Պոլինա Բարսակովան՝ «Կենդանի պատկերներ» ժողովածուի համար, Տատյանա Բոգատիրյովան՝ «Մարսյան գոգավորություններ» կինոսցենարների ժողովածուի համար, Մարիա Գոլովանսկայան՝ «Պելագեյա» վեպի համար, «Մեծ գիրք» մրցանակի դափնեկիր Գուզել Յախինան՝ «Զուլեյխան բացում Է աչքերը» վեպի համար:
Շորտ-լիստ մտած յուրաքանչյուր ֆինալիստ կստանա 40 հազար ռուբլի: