Հայաստանը ներկայացնող պարային զույգը գեղասահքի Եվրոպայի առաջնությունում ապահովեց իր տեղը եզրափակիչ փուլում
BlogԱրամ Ուգուջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բրատիսլայում Սլովակիա ընթացող մեծահասակների գեղասահքի 2016թ Եվոոպայի առաջնությունում քիչ առաջ մրցելույթներն ավարտեցին պարային զույգերի կարճ՝ պարտադիր ծրագրի կատարման մրցման մասնակիցները:
Այստեղ 20 երկրի 28 պարային զույգերի մրցավեճին մասնակցեց նաև Հայասաանը ներկայացնող ' Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ (Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա, անձնական մարզիչ՝ Շոուն Վինտեր)զույգը:
Առաջ անցնելով հայտնեք , որ ՀՀ պատվիրակներն այս մրցաձևում ևս հիանալի կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքն, և իրենցից ետ թողնելով Իտալիայի, Ֆրանսիայի , Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Հունգարիայի, և Շվեյցրաիայի պարային զույգերին , 50,19 միավոր արդյունքով 28 զույգերի պայքարում գրավեցին 20-րդ տեղը: Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ զույգը ,որ հիմնականում մարզվում է Կանադայում ,սակայն միջազգային ասպարեզում ներկայացնում է Հասաստանն ,այսօր ՝ հունվարի 28-ին ՝ հայոց բանակի հիմադրման 24-ամյակի օրը բարձր պահելով ՀՀ եռգույն դրոշի պատիվը իրավունք նվաՃեց 20ուժեղագույն պարային զույգերի շարքում եզափակիչ փուլում ՝ ազատ՝ կամավոր ծրագրի կատարման մրցումներում վիճարկելու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Ըստ ստուգատեսի ժամանակացույցի հունվարի 30-ին Սլովակիայի ժամանակով ժամը 14.30 – 17.50-ը կընթանա պարային զույգերի ազատ ՝կամավոր ծրագրի կատարման մրցումն,որի ցուցանիշներով ի հայտ կգա աշխարհամասի չեմպիոն պարային զույգը:
Իսկ կարճ ծրագրի կատարումից հետո լավագույն եռյակում տեղեր զբաղեցրին հետևյալ զույգերը՝
1.Աննա Կապելլինի/Լուկա Լանոտ, Իտալիա՝ 72,31 միավոր,
2.Գաբիրելա Պապակադիս/Գուլլաում Կիզերոն, Ֆրանսիա՝ 70,74,
3.Եկատերինա Բոբրովա/Դիմիտրի Սոլովյով ,Ռուսաստան՝ 68,71,
20.ԹԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ/ ՍԻՄՈՆ ՍԵՆԵԿԱԼ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 50,19 ՄԻԱՎՈՐ:
Այս ստուգատեսում հաջող մրցելույթները Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ զույգին գործանակում հնարավորության կտան մասնակցելու նաև մարտի28-ից ապրիլ 3-ը Բոստոնում (ԱՄՆ) կայանալիք մեծահասակների գեղասահքի 2016թ աշխարհի առաջնությունում: Հավելենք նաև, որ Թինան ՝ 18, իսկ Սիմոնը ՝24 տարեկան է: