Yerevan, 19.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հերթական նիստը

Politics

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հունվարի 29-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դյուրացվում են որակավորման վկայականների, հավաստագրերի տրամադրման գործընթացները 

Որակավորման վկայականների տրամադրման գործընթացում քաղաքացիների համար վարչարարության բեռը նվազեցնելու նպատակով  գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին»  որոշման մեջ: Այսպիսով՝ դիմումատուները կարող են  էլեկտրոնային եղանակով ներկայացնել դիմումներ համապատասխան որակավորման վկայական ստանալու համար: Որոշմամբ  առաջարկվում է «secret ariat@mineconomy.am» փոխարինել «www.e-gov.am» կայքով, որը քաղաքացիներին կտա որակավորման վկայականների տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը «www.e-gov.am» միասնական կայքի միջոցով ներկայացնելու հնարավորություն: Կառավարությունն ընդունել է նաև համապատասխան որոշումներ էլեկտրոնային եղանակով  ՀՀ-ում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայական ստանալու և Քիմբերլի գործընթացի հավաստագիր ստանալու համար: Որակավորման վկայականների,  հավաստագրերի տրամադրման գործընթացներում էլեկտրոնային համակարգի ներդրումը կնպաստի   վարչարարության կրճատմանը:

Կառավարությունը սահմանել է սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները, դրանց ներկայացվող պահանջները և շուկայահանման կարգը: Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանն` իրացվող համապատասխան արտադրանքի շուկայահանման կարգի սահմանման և, համապատասխանաբար, դրա անվտանգության ապահովման միջոցով: Որոշման նպատակն է ապահովել շուկայում առկա չափման միջոցների ճշգրտությունը, ինչը կհանգեցնի սպառողի կողմից ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանող արտադրանքի օգտագործման բացառմ անը: Արդյունքում՝ սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները շուկայահանումից առաջ կենթարկվեն առաջնային ստուգաչափման և/կամ տեսակի հաստատման:

Հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումների անհրաժեշությամբ պայմանավորված կառավարությունը որոշել է միաձուլել Էջմիածնի ու Արմավիրի հարկային տեսչությունները՝ կազմավորելով Արմավիրի տարածքային հարկային տեսչություն, ինչպես նաև միաձուլելով Կոտայքի ու Նաիրիի տարածքային հարկային տեսչությունները՝ կազմավորել Կոտայքի տարածքային հարկային տեսչություն: Իրականացվող բարեփոխումների նպատակն է նվազագույնի հասցնել հարկային մարմնի ստորաբաժանումների թիվն` աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման,  տեղաբաշխման և անձնակազմի օպտիմա լացման միջոցով:

Կսահմանվի հասցեի տրամադրման առավել արդյունավետ մեխանիզմ 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն (ՕԿԱԿ) ուսումնասիրել է  անշարժ գույքի կադաստրի ոլորտի կարգավորումները և ներկայացրել առաջարկություններ համապատասխան ոլորտի կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ: Մասնավորապես՝  առաջարկվել է սահմանել, որ նոր կառուցված շինություններին հասցեներ տրամադրվեն ավարտական ակտն ընդունելու ժամանակ, առանց դիմողի կողմից լրացուցիչ դիմումի ներկայացման, սահմանել  հասցե տրամադրելու մերժման մասին որոշման վերաբերյալ դիմողին իրազեկելու ժամկետ: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կսահմավի նոր կառուցված շինություններին հասցեի տրամադրման առավել արդյունավետ մեխանիզմ, կհստակեցվեն ժամկետները:  

ՕԿԱԿ-ը ուսումնասիրել է նաև  բնապահպանության ոլորտի կարգավորումները, մասնավորապես` թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման նպատակով հաշվետվությունների ներկայացման հետ կապված կարգավորումները, որոնք  սահմանված են կառավարության համապատասխան որոշումներով:  Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես, օբյեկտներին հնարավորություն չի ընձեռված հաշվետվությունները և տեղեկանքները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Կենտրոնն առաջարկել է լիազոր մարմնի համար՝ հաշվետվությունները թերի լինելու դեպքում լրամշակման ուղարկելու համար սահմանել 5 աշխատանքային օր ժամկետ, ինչպես նաև լիազոր մարմնին ապահովել թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների  ռեեստրային գրանցման հաշվետվությունների  էլեկտրոնային ներկայացման հնարավորություն: Նույն առաջարկություններն է ներկայացվել նաև թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման նպատակով ներկայացվող գրանցման թերթիկների ներկայացման կարգավորումների առումով:

ՕԿԱԿ-ի առաջարկությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ՝ սահմանվել  է որակավորման ստուգման համար ներկայացվող դիմումի ձևը, հստակեցվել ժամկետները: 

Նոր ԲՍՓՀ ՝Շիրակի մարզում 

Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝  Շիրակի մարզում նոր՝ 3-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով ստեղծելու (ԲՍՓՀ) նպատակով: ԲՍՓՀ-ն տարեկան կփորձաքննի շուրջ 2600 անձի, ինչի արդյունքում կբարձրանա փորձաքննությունների որակը և քաղաքացիների անտեղի հերթեր չեն գոյանա: Կբարձրանա նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում մատուցվող մանկական ծառայությունների որակը, այդ թվում՝ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի մշակման և կազմման:

Կառավարության որոշմամբ կկանոնակարգվի ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատողներին կատարողականների հիման վրա պարգևատրման գործընթացը, մասնավորապես սահմանելով աշխատողների կատարողականների կիսամյակային գնահատականների հիման վրա պարգևավճարի հաշվարկի հստակ մեխանիզմ: Կհստակեցվի նաև մեկ կիսամյակի ընթացքում  պետական իշխանության մարմնի աշխատակազմում և պետական իշխանության մի մարմնից պետական իշխանության մեկ այլ մարմին առանց աշխատանքի ընդհատման տեղափոխվելու  դեպքերում այն աշխատողների պարգևատրման չափը, ովքեր ձեռք են բերել պարգևատրման իրավունք (կատարողականի կիսամյակային գնահատականը 75 տոկոս և ավելի է):

 Կառավարության որոշմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրվել է  աշխատակազմի անվամբ գանձապետարանում արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ բացելու թույլտվություն՝ «Սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրի» ֆինանսավորումն ապահովելու նպատակով:  Ծրագրի նպատակն է օժանդակություն ցուցաբերել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին, մասնավորապես,  երեխաների պաշտպանության բարեփոխումների  իրականացմանը, Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների հզորացման ը:  

Մատչելի գներով դիզվառելանյութ, պարարտանյութեր՝ հողօգտագործողներին 

Կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ դիզելային վառելանյութի նկատմամբ 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում 6000000 լիտր, որը հողօգտագործողներին կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով:

Գործադիրը հաստատել է նաև հողօգտագործողներին 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է 34594,3 տոննա ազոտական, 1079 տոննա ֆոսֆորական և 1574,55 տոննա կալիումական պարարտանյութեր:

Կառավարությունն ընդունել է «Գույք  նվիրաբերելու մասին» որոշում, որը   պայմանավորված է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում ձեռք բերված  գույքի հետագա շահագործումն ապահովելու  անհրաժեշտությամբ: Որոշմամբ կբավարարվի հանրապետության 6 մարզի 32 համայնքում ստեղծված  արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների պահանջարկը գյուղատնտեսական տեխնիկայի համար, կբարձրանա կոոպերատիվների կանոնադրական գործունեության արդյունավետությունը: 

Մարզադպրոցը կկոչվի հիմնադրի անունով 

Գործադիրի որոշմամբ Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը կանվանակոչվի նույն մարզադպրոցի  հիմնադիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ առաջնության 3-րդ մրցանակակիր, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ առաջնության բազմակի հաղթող (17 տարի անընդմեջ) Լյուդվիգ Գինոսի Մնացականյանի անունով:  Կարևորվել է վաստակաշատ մարզիչ-մանկավարժի ներդրած մեծ ավանդը մարզաձևի զարգացման և մասսայականացման, ինչպես նաև Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկների կրթության և դաստիարակության գործում:

Հիմք ընդունելով 2013 թվականի հունիսի 19-ի ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանում  Ֆրանսիայի դեսպանության  միջև կնքված կրթական համագործակցության  հուշագրի դրույթները՝ կառավարությունը որոշել է թույլատրել Երևանի թիվ 119 ավագ դպրոցին  2016-2017 ուսումնական տարվանից կատարելու 5-9-րդ դասարանների ընդունելություն՝ ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման նպատակով կազմավորելով առավելագույնը երկու դասարան: Թիվ 119 ավագ դպրոցն ունի շենքային բավարար պայմաններ, ուսումնամեթոդական  հագեցվածություն, ինչպես նաև մանկավարժակ ան համապատասխան կադրեր: 

Միջազգային համագործակցություն 

Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության կապերի զարգացմանը, անվտանգության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության բարձրացմանը:

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրություններին  հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին»  որոշում: Որոշման համաձայն՝ թույլատրվում է  Հայաստանում ԱՄԷ-ին` Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/16 հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով օրենքով սահմանված կարգով ձեռք բերել` դեսպանի կեցավայրի տեղակայման համար: Մեկ այլ՝ «Գույքի նվիրատվության մասին» որոշմամբ էլ գործադիրը որոշել է Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը համարվող Ծովակալ Իսակ ովի պողոտայում գտնվող 0.7 հա մակերեսով հողամասը նախ նվիրել Հայաստանի Հանրապետությանը, ապա սեփականության իրավունքով անհատույց փոխանցել ԱՄԷ-ին` դեսպանության շենքի կառուցման համար: 

Այլ որոշումներ 

  Կառավարությունն ընդունել է որոշում Երևան քաղաքի Տերյան 2 հասցեում գտնվող 198.6 քառ. մետր անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0195 հա հողատարածքը 98 633 000 դրամ գնահատված արժեքով ներդնել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում` ընկերության նպատակային գործունեությունն ապահովելու և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները տեղադրելու  նպատակով:

Կառավարությունը որոշել է   Լոռու  և Տավուշի մարզերի ուսուցչի տներում բնակվող բնակիչներին  նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ լուծելով հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները:

Գործադիրը հաստատել է ֆինանսների նախարարության մաքսային ծառայության և արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման կարգը: Հարկադիր կատարման և մաքսային ծառայությունների միջև թղթային փաստաթղթաշրջանառությունից անցումն էլեկտրոնային եղանակի կնպաստի տվյալների փոխանակման, արգելանքի կիրառման և վերացման գործառույթների իրականացմանն առցանց եղանակով: Կատարվող փոփոխությամբ կապահովվի ծառայությունների միջև օպերատիվ աշխատանքը, ինչպես նաև հնար ավոր կլինի խնայել ժամանակ և դրամական միջոցներ:

Գործադիրը հաստատել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, «Արի տուն» 2016թ. ծրագրերը և դրանց իրականացման միջոցառումների ցանկերը: Ծրագրերի նպատակն է նպաստել սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը,  երիտասարդության հայադարձությանը, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությանը:

Կառավարությունը սահմանել է.

- Պետական պահուստի արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմերը: Որոշման նպատակն է  արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պետական պահուստի արագ արձագանքման պաշարում կուտակմանն ենթակա նյութական արժեքների անվանացանկի և պահանջվող քանակների հստակեցում:

-Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աշխատողների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը:  Որոշման արդյունքում մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք հնարավորություն կստանան սահմանված կարգով ձեռք բերել զենք և այն տրամադրել իրենց աշխատակիցներին:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia