Մելաձեն մեկնաբանել է իր Lexus-ի գողությունը
LifestyleNews.am-ը գրում է.
Մի քանի օր առաջ գողացել են պրոդյուսեր, կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի Lexus մակնիշի ավտոմեքենան, որը նա կայանել էր Կիեւի փողոցներից մեկում: Մելաձեն մեկնաբանել է իր մեքենայի գողությունը:
«ԿՊ Ուկրաինա» պարբերականին տված հարցազրույցում Մելաձեն որոշել է մեկնաբանել ստեղծված իրավիճակը.
«Ինչո՞ւ պետք է անհանգստանամ: Եթե մեքենան գտնվի՝ ուրախ կլինեմ, չի գտնվի՝ նորը կգնեմ: Սա կյանք է ... Առհասարակ ես մի քանի մեքենա ունեմ: Այնպես որ առանց մեքենա չեմ մնացել»,- ասել է պրոդյուսերը:
Կոնստանտին Մելաձեն խոստովանել է, որ շատ զարմացել էր այն աղմուկից, որը բարձրացել է իր անձի շուրջ:
«Նայում եմ՝ համացանցում լրատվական կայքերի կենտրոնական տեղերում՝ ՄԱԿ-ի նիստի մասին տեղեկության ու այլ կարեւոր լուրերի կողքին իմ մեքենայի գողության մասին լուրն է: Ինձ դա շատ զարմացրեց»: