Վախճանվել Է ֆրանսիացի կինոռեժիսոր Ժակ Ռիվետը
Society87 տարեկան հասակում վախճանվել Է ռեժիսոր, ֆրանսիական կինոյի «Նոր ալիքի» ներկայացուցիչներից մեկը՝ Ժակ Ռիվետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին հաղորդել Է Le Monde թերթը: Վերջին տարիներին նա տառապում Էր Ալցհեյմերի հիվանդությամբ:
Ռիվետի նկարահանած հայտնի ֆիլմերի թվում են՝ «Փարիզը պատկանում Է մեզ» (1960), «Խելակորույս սերը» (1969): Նրա «Սքանչելի չարաճճին» (1991) ժապավենն ստացել Է Կաննի փառատոնի Էկումենիկ ժյուրիի Մեծ մրցանակը:
Ռիվետի «Մի դիպչիր ինձ» կինոնկարը, որի տեւողությունը 13 ժամ Է, ամենաերկարներից մեկն Է համարվում կինոյի պատմության մեջ:
Ռիվետը նաեւ դերասան Էր, սցենարիստ եւ կինոքննադատ, Cahiers du cinma ազդեցիկ հանդեսի գլխավոր խմբագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: