Մերի Մակարյանն առաջին անգամ խոսում է ընտանիքի, կյանքի հարվածների եւ ապագայի մասին
LifestyleBRAVO.am-ը գրում է.
Երիտասարդ դերասանուհի-հաղորդավարուհի Մերի Մակարյանի հետ մեր նոր զրույցը լի է անկեղծությամբ եւ բացահայտումներով: BRAVO.am-ի բացառիկ այս անդրադարձում նա առաջին անգամ խոսում է ընտանիքի, կյանքի հարվածների, հաղթահարած դժվարությունների, երկար փափագած հաջողության ու սպասված սիրո մասին:
«Հայրս հեռացավ երկրից, երբ ես 11 տարեկան էի... »
Երբեւէ չեմ խոսել ընտանիքիս մասին: Հայրս հեռացավ երկրից, երբ ես 11 տարեկան էի: Դժվարին տարիներ էին, ու նա էլ շատերի պես գնաց օտարության մեջ վաստակելու իր ընտանիքի ապրուստը, բայցեւ շատերի պես չհաջողեց ու … Երբ փոքր էի, սպասում էի նրան: Նրա գնալուց հետո մենք չենք հանդիպել... Թեեւ մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ հրաշալի մանկություն եմ ունեցել. ինձ սիրել ու պաշտել են:
«Ի՞նչ կանեի առանց մայրիկիս…»
Եթե չլիներ մայրս... Հաճախ եմ մտածում այդ մասին, թե ինչ կանեի առանց նրա: Իմ կայացման հարցում նրա դերն անկրկնելի է: Նա մեծ դժվարություններով իր երեք երեխային մեծացրեց: Միշտ ասում է՝ ոչինչ պատահական չի լինում, Աստված երբեք չի տալիս մարդուն այնքան բեռ, որ նա չկարողանա տանել, միշտ մեզ հետ է եւ հասնում է ճիշտ ժամանակին: Եվ մայրս երբեք չի սխալվում: Նրա խորհուրդները ոչ միշտ եմ ընդունում, ինչի համար հետո ցավում եմ: Երազում եմ՝ դուստրս մայրիկիս նման լինի: Մայրս իմ կյանքի ամենալուսավոր կետն է:
«Երազում էի»
Դեռ մանկուց երազում էի հայտնվել հեռուստատեսությունում ու որեւէ հաղորդում վարել: Առաջին փորձս «Կենտրոն»-ի եթերում եղավ. մանկական հաղորդում էր: Հեռուստաալիքի տնօրինությունը փոխվեց, ծրագիրն էլ փակվեց, բայց ես հասցրի հասկանալ, որ հեռուստատեսային աշխարհն իմն է:
Շարունակությունը` այստեղ:
