Նորաձևության վերջին ճիչը. ատամի դաջվածքներ (լուսանկարներ)
LifestyleԱտամի դաջվածքները նորաձևության վերջին միտումներից են: Մարդիկ իրենց ատամները զարդարում են իրենց սիրած պատկերներով, այդ թվում՝ իրենց սիրելի թիմի լոգոյով, մուլտֆիլմի հերոսի պատկերով կամ իրենց սիրելիին ուղղված հաղորդագրությամբ:
![]() |
![]() |
Դաջվածքները չեն կարող արվել առողջ ատամների վրա, սակայն դրանք լավ տարբերակ են այն մարդկանց համար, ում ատամին պետք է շապիկ հագցվի: Ատամի դաջվածքը, մաշկի դաջվածքի համեմատությամբ, շատ ավելի էժան ու պակաս ցավոտ է: Ատամի դաջվածքն արժե 75-200 դոլար: Դաջվածք անելու գործընթացն ավելի շատ ցավերով չի ուղեկցվում, քան շապիկի տեղադրումը:

Rolling Stones-ի երկրպագուներից մեկը այս խմբի լոգոյով դաջվածք արեց իր ատամի վրա:
![]() |
![]() |
Թեպետ ատամների դաջվածքները վերջերս ավելի հայտնի են դարձել, ատամին դաջվածք անելու տեխնիկան բնավ էլ նոր չէ:

Կոնեկտիկուտի Բլումֆիլ քաղաքի Suburbia ատամնաբուժական լաբորատորիայում դաջվածքով առաջին շապիկը ստեղծվել է մոտ 20 տարի առաջ, երբ հաճախորդը խնդրեց, որ ատամի շապիկի վրա ռազմանավ պատկերվեր:
![]() |
![]() |
Ատամնաբույժը զննում է պացիենտին ու կատարում է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Այնուհետև ատամի կաղապարն ուղարկվում է ատամնաբուժական լաբորատորիա, որտեղ դրա վրա ավելցավում է այս կամ այն պատկերը: Շապիկը թրծվում է ջեռոցի մեջ՝ 212 աստիճանի տակ:

Ատամնաբույժ Սթիվեն Լենդմենը Կոնեկտիկուտում ամեն տեսակի դաջվածքներ արել է՝ սկսած Grateful Dead-ից Dentist մինչև Harley-Davidson-ի լոգոները: Վերջին տասը տարիներին պացիենտները նրան դիմում են նաև իրենց անունների սկզբնատառերը պատկերող դաջվածքներ անելու խնդրանքով: Այս ատամնաբույժի ատամներից մեկը ևս զարդարված է մի դաջվածքով: Նրա ատամին դաջված է իր դստեր և երկու որդիների նկարը: Ատամնաբույժի դաջվածքի հեղինակը նրա դուստրն է:
![]() |
![]() |
Լենդսմենի գոհ հաճախորդներից մեկը Թիմ Միլլերն է: Նա պատվիրել էր իր ատամին եռատերևիի պատկերով դաջվածք անել իր իռլանդացի կնոջ պատվին: Մի հարցազրույցի ընթացքում Թիմն ասել է.
Անցյալում ես մտածել էի մաշկի դաջվածք անելու մասին, սակայն բոլորն էլ այդպիսի դաջվածք ունեն: Այս դաջվածքներն այլևս զիլ կամ յուրօրինակ չեն: Ահա թե ինչու ես որոշեցի ատամի դաջվածք ունենալ:
![]() |
![]() |
Ատամի դաջվածքը չի վնասում ատամը և տարիներ շարունակ կարող է անխախտ մնալ իր տեղում ճիշտ այնպես, ինչպես ավանդական ճենապակե շապիկները:










