Կյանքում տեղի ունեցող փոփոխությունները օգնում են ազատվել վնասակար սովորություններից
Lifestylenews.am-ը գրում է.
Կյանքում տեղի ունեցող փոփոխությունները, օրինակ, նոր աշխատավայր կամ բնակարան տեղափոխվելը օգնում են ազատվել վնասակար սովորություններից, քանի որ մարդիկ ավելի բաց են դառնում նոր գաղափարների եւ տեղեկությունների համար։ Սակայն այդ փոփոխություններից մոտավորապես երեք ամիս անց սովորական կենսակերպը փոխելն արդեն բարդանում է։ Նման կարծիք են հայտնել ամերիկացի գիտնականները։
Նրանք հետազոտություններ են անցկացնել 800 կամավորների շրջանում, որոնց կեսը վերջին վեց ամիսների ընթացքում փոխել են իրենց բնակարանը։ Որոշ մասնակիցների պատմել են, թե որքան կարեւոր է հոգալ բնության մասին, օրինակ, տնտեսել էներգիան, մթերքները, վերամշակել թափոնները, իսկ մյուս խմբին՝ ոչ։
Մասնակիցներին նաեւ նվիրել են բազմակի օգտագործման պայուսակներ՝ բնության պահպանման համար կարեւոր իրերով՝ հատուկ լվացող միջոցներ, ծաղիկների եւ բանջարեղենի սերմեր եւ այլն։
Հետազոտությունը սկսվելուց 8 շաբաթ անց նրանք պետք է պատմեին, թե 25 խորհուրդներից որոնք են նրանք կատարել։ Պարզվել է, որ գիտնականների խորհուրդներին ավելի շատ լսում են այն կամավորները, որոնք նոր են տեղափոխվել, հայտնում էMED Daily-ն։