Թոփլես Դեն Բիլզերյանը՝ մարզասրահում
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Ամերիկահայ հայտնի միլիոնատեր, ինտերնետային աստղ Դեն Բիլզերյանը շարունակում է նոր լուսանկարներ հրապարակել Instagram-ի իր էջում եւ ցուցադրել իր ցոփ ու շվայտ կյանքը: Այս անգամ Դենը թոփլես լուսանկար է հրապարակել մարզասրահից հայտնի ըմբիշ Սթիվ Բրաունի հետ:

Ի դեպ, Սթիվը նույնպես հրապարակել է Դենի հետ արված նույն լուսանկարը եւ գրել.
«Կարծում եմ՝ Դենը ֆոտոշոփով շտկել է իմ ոտքերը, որպեսզի նա ավելի մկանուտ երեւա»,- կատակել է Սթիվը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բիլզերյանը հայտարարել էր, որ պատրաստ է օգտատերերից մի քանիսին մեկ միլիոն դոլար տալ, եթե նա հաղթի ամերիկյան Powerball վիճակախաղը, որի ջեքփոթը հասել էր 1.5 միլիարդի։ Սակայն ցավոք, այս հարցում բախտը նրան չժպտաց: