Սեքս սկանդալի գործում ռեկտորը տուժող է ճանաչվել
ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը սեքս սկանդալի կենտրոնում հայտնվելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող է ճանաչվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Գործով նախաքննությունը շարունակվում է, առայժմ ձերբակալվածներ չկան, նշանակված են մի շարք փորձաքննություններ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Քրեական գործ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 1 -ին մասի (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, այն պատժվում է,այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետո) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ համացանցում տարածվել է ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի իբրեւ թե ֆեյսբուքյան նամակները: Դրանցից մեկի համաձայն` բուհի ռեկտորի եւ նրա աշխատակցուհիներից մեկի միջեւ սիրային կապ կա: Մեկ այլ նամակում անդրադարձ է կատարվում նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին. վերջինիս ուղղված անբարո խոսքեր են հնչում: