Այս դիմակի միջոցով կազատվեք մաշկի բծերից, ակնեի հետքերից ու կճիռներից
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Աշխարհն արագ է փոխվում և պետք է կամ հասցնել գնալ նրա հետևից, կամ մնալ նրա ետևում։ Ակնեի հետքերից, մաշկի բծերից ու կնճիռներից ազատվելու համար մարդիկ փորձում են բազում միջոցներ, որոնց մի մասը կարող է լինել արդյունավետ, մինչդեռ մեծ մասը ոչ մի արդյունքներ չի ապահովում։
Այս ապրանքների խնդիրը նրանում է, որ օրգանական չեն և ունենում են կողմնակի բացասական ազդեցություն, ինչպիսիք են քորը, ցանը։
Ներկայումս, բարեբախտաբար, մարդիկ առավել տեղեկացված են բնական միջոցների բուժիչ հատկությունների մասին։
Այս պարզ դիմակը, որը կարելի է պատրաստել խոհանոցում առկա բաղադրիչներից, կօգնի ազատվել մաշկի բծերից, ակնեի հետքերից ու կնճիռներից՝ պարգևելով երիտասարդ տեսք։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• ½ թեյի գդալ դարչին
• 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
• 1 թեյի գդալ մեղր
• ½ թեյի գդալ մշկընկույզ։
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցնել տարայի մեջ և լավ խառնել՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ։ Դիմակն արդեն պատրաստ է, որը պետք է քսել մաքուր մաշկին՝ խուսափելով աչքերի և բերանի հատվածից։ Պահել այն 30 րոպե և լվացվել տաք ջրով։
Հնարավոր է դիմակն առաջացնի մի փոքր այրող և ծակծկող զգացողություն, որը պետք է անցնի 5 րոպեից, եթե ոչ, ապա լվացեք այն ավելի շուտ։
Այս դիմակը չպետք է օգտագործեն այն մարդիկ, ովքեր ունեն մաշկային հիվանդություններ և մաշկի անոթային խնդիրներ, քանի որ մեղրը հակված է առավել ընդլայնել անոթները։