Այդ պահին աշխարհն իմն էր. Արաքսյա Մելիքյանը նշում է ծննդյան 32-ամյակը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 1-ին, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանի ծննդյան օրն է: Դերասանուհին նշում է ծննդյան 32-ամյակը. օրվա ծրագրերով ու խորհրդանշական ցանկություններով, նաեւ արդեն իրականացված երազանքով Արաքսյան կիսվել է Life.panorama.am-ի հետ:
«Ինձ համար արդեն ավանդույթի նման մի բան է դարձել, որ ամեն տարի ճիշտ 00:00-ին տոնական տորթով մեր տուն են գալիս ընկերներս. կարելի է ասել, որ դա ինձ համար արդեն անակնկալ չէ, ես գիտեմ, որ նրանք գալու են ու սիրով սպասում են նրանց: Երեկ գիշեր էլ ծննդյան օրս մեկնարկելուն պես ամեն տարվա նման մեր տուն եկան ընկերներս եւ 32 տարեկանում օրս սկսեցի նրանց հետ: Ես հպարտանում եմ նման ընկերներ ունենալու համար ու շնորհակալ եմ նրանց՝ ինձ սիրելու համար,- պատմեց Արաքսյան ու շարունակեց,- ծննդյանս օրվա ամենա-ամենա անկակնկալը երեխաներս մատուցեցին իրենց ոգեւորությամբ: Կեսգիշերին, երբ հյուրերը մեր տանն էին, տղաս խառնվել էր իրար, մեկ ակնարկում էր, որ անակնկալ է պատրաստել, մեկ թաքուն էր ուզում պահել, վազքով գնաց ննջասենյակ բերեց իր նկարած նկարը, որտեղ մեր ընտանիքն էր պատկերել, այնուհետեւ այդ նկարում ավելացրեց մեր հյուրերին, իսկ հետո էլ թղթից հրեշտակ պատրաստեց ու նվիրեց ինձ: Հավատացեք՝ այդ պահին աշխարհն իմն էր, չէ որ էլ ի՞նչ է պետք կատարյալ երջանիկ լինելու համար»:
Շարունակությունը` այստեղ: