Այս զույգը իր տունը «տեղադրեց» ջերմոցի մեջ. պատճառն ինձ հիացրեց. Ֆոտոշարք
LifestyleԵրբ ցրտում է, մենք հագնում ենք տաք սվիտերներ և գուլպաներ, մտնում ենք ծածկոցի տակ և սպասում ենք տաք օրերի գալուն: Սակայն Շվեդիայից այս զույգը որոշել է այլ կերպ վարվել:
Որոշ ժամանակ առաջ Չարլզը և Մերին գնել են այս տունը Ստոկհոլմում:
Նրանք իրենց տունը «տեղադրել» են ջերմոցում՝ պատրաստված 4 մմ հաստություն ունեցող ապակուց: Բացի այն, որ այս միջոցով պահպանվում է տան ջերմաստիճանը, կարելի է նաև փոքրիկ այգի ունենալ տան և ջերմոցի միջև եղած հատվածում:
Զույգն ասում է, որ նույնիսկ, եթե դրսում -2 °C է, միևնույնն է տան ջերմաստիճանը 15-20 աստիճանից պակաս չի լինում:
Հիանալի գաղափար է:




