Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 20-ի
International newsԱֆղանաստի մայրաքաղաք Քաբուլում մահապարտն իրեն պայթեցրել ոստիկանական բաժանմունքի մոտ:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, զոհերի թիվը հասնում է 20-ի, իսկ վիրավորներինը` 29-ի:
Առկա տեղեկատվության համաձայն` մահապարտը կանգնած է եղել հերթի մեջ ոստիկանական բաժանմունքի մոտ: Մոտանելով դռանը` նա ամբոխի մեջ գործի է դրել իրեն ամրացրած պայթուցիկ նյութը: Թե ո՞ր ահաբեկչական ուժն է կատարվածի պատասխանատվոթյունը վերցնում իր վրա, դեռ հայտնի չէ: