Զենք-զինամթերք՝ Վարդանանց փողոցի կիսակառույց սրճարանի տարածքից
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Վարդանանց փողոցի թիվ 15 հասցեում գործող կիսակառույց սրճարանի տարածքում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված սրճարանի տարածքում` կիսակառույց շատրվանի միջից հայտնաբերել է պոլիէթիլային տոպրակ, որի մեջ առկա էր օդամղիչ հրացան, «AK» տիպի ինքնաձիգի 2 փամփշտակալ, ինքնաշեն լուսարձակիչ սարք, 32 մմ տրամաչափի փամփուշտ, փողատակի նռնականետի 10 նռնակ եւ 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: